o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԹԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

26.07.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԹԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վերջերս տեղի ունեցած պետության մասշտաբով էներգետիկ վթարի եւ ողջ երկրի հոսանքազրկման պատճառները ուսումնասիրելու համար վթարի հաջորդ իսկ օրը հայտարարեց, որ. «Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով»: Հիշեցնենք` սկզբում անջատվել էր Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներԻնչ է պարզվել ուսումնասիրությունների արդյունքում, փորձեցինք հետաքրքրվել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու ԱՐՄԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ, ով ասաց.

Հստակ չափորոշիչների բացակայությունը թույլ չի տալիս գնահատել էներգետիկ համակարգի վթարի հետեւանքները. փորձագետ

 

- Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, արդյունքները լինելու պես հանդես կգանք հայտարարությամբ:

- Իսկ մինչեւ ե՞րբ են իրականացվելու ուսումնասիրությունները, կա՞ հստակ ժամկետ:

- Մինչեւ արդյունքները պարզ դառնան:

Այսպիսով, անջատվել եւ շահագործումից դուրս է եկել հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող երկու հիմնական կայան, հոսանքազրկվել է ողջ երկիրը, բայց ահա լրանում է երկու շաբաթը, որ իշխանություններն այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն կարողանում տալ: Եվ ասել, թե պատճառները չգիտեն, դա արդեն ծիծաղելի է հնչում: Ավելի կոնկրետ, հենց նույն օրը, երբ տեղի ունեցավ վթարը, մասնագետները կարող էին հստակ պատճառները նշել: Բայց երբ դրանից հետո իշխանությունները սկսեցին ամենաֆանտաստիկ պատճառաբանումները բերել, այդ նույն մասնագետները հասկացան, որ լավ կանեն, լեզուներն իրենց քաշեն: Չնայած դրան, որոշ մասնագետներ, բնականաբար՝ գաղտնիությունը պահելու պայմանով, դեռ վթարից հետո մեզ որոշ բաներ պատմել էին: Այդ թվում, որ պարզապես ծիծաղելի է՝ տանել, վթարն Իրանի էներգահամակարգի հետ կապելը: Երբ նույն մասնագետների հետ կրկին զրուցելու առիթ ունեցանք, նրանք հայտնեցին, որ կարծիքը չեն փոխել: «Ուշադրություն դարձրեք նաեւ այս փաստին,- ասաց նրանցից մեկը:- Վթարից շատ չանցած` նախարարի տեղակալը (Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը- Հեղ.) հայտարարեց, թե վթարից հետո «28 մեգավատ Վրաստանից ներմուծում ունենք, 42 մեգավատ ունենք Իրանից»: Դա այն հոսանքի մասին է, որն անմիջապես սկսեց ներկրվել՝ Հայաստանում էներգիայի պակասը մասամբ վերականգնելու եւ մատակարարումները վերսկսելու համար: Այդ ներմուծումը սկսվել է վթարից գրեթե անմիջապես հետո: Ուրեմն, ինչե՞ս կարող էր պատճառն Իրանը լինել, եթե կար հնարավորություն այնտեղից 42 մՎտ հոսանք ստանալ: Վթարի պատճառները պետք է Հայաստանում փնտրել, ավելի կոնկրետ՝ Բարձրավոլտ ցանցերում, եւ դա է, որ պետական պաշտոնյաները չեն ցանկանում խոստովանել: Այն պատճառով, որ իրենք են անմիջական պատասխանատուն, նաեւ հաշվի առնելով, որ կար Բարձրավոլտը տեխնիկապես գոնե ինչ-որ չափով կարգավորելու ծրագիր, որից սակայն մեր վերին իշխանություննեերը հրաժարվեցին եւ փոխարենը՝ որեւէ նոր բան չառաջարկելով»:

ԻՍԿ ՋԷԿ-ԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА