o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թատրոնի նախկին տնօրենը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.07.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
Թատրոնի նախկին տնօրենը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գրեթե երկու շաբաթ առաջ դատարանի կողմից անվավեր ճանաչվեց «Խորեոգրաֆիայի պետական թատրոնի» տնօրեն ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը: Դատարանի որոշմամբ` նախարարության կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ, այդ թվում` քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, թատրոնի տարածքի ներխուժումը, լրատվամիջոցներով Գայանե Կարապետյանին զրպարտելը: Սակայն, Գ. Կարապետյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս վճռով չի սահմանափակվի եւ պատրաստվում է ՀՀ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով դիմել դատարան:

«Դիմացիր, մենք դեռ կապրենք մեր երազած երկրում». Անահիտ Մութաֆյանի հուզիչ նամակը եղբորը 

- Նախորդ դատական վեճը իմ անձնական կռիվն էր, փաստեցի, որ ճիշտ եմ, այսինքն` այն բոլոր մեղադրանքները, որոնք փորձում էին լցնել իմ գլխին, չեղարկվեց: Ինչպես գիտեք առ այսօր բոլորը սպասում էին այս դատական վեճի վճռին: Աննախադեպ վեճ, որը որքան հասկացա առաջինն էր` ընդդեմ Մշակույթի նախարարության, որ շահել եմ դատը: Այո, դատարանը բավարարել է իմ 2 պահանջը, ինչն էլ փաստեց, որ նախարարությունում փոխանակ իրավական ակտերը հաստատի Մշակույթի նախարարության իրավաբանը եւ տա կատարելու բոլոր վարչություններին, կատարվել էր հակառակը` իրավաբանը պնդում էր մի բան, աշխատակազմը` թելադրում էր մեկ այլ բան: Սրա հետեւանքը եղավ դատական վեճը, որ լուծվեց հոգուտ ինձ, որովհետեւ իրենք բազմակի տողերով խախտել էին օրենքը: Էլ չեմ ասում, որ Լիլիթ Փալանջյանին ընդունել էին, որպես թատրոնի տնօրեն` առանց փաստաթղթերի առկայության: Այդ ինֆորմացիան դատարանին եւ մեզ փոխանցեց Մշակույթի նախարարությունը, երբ դատարանը պահանջեց հիմքեր եւ նախարարության ներքին գրագրության` Մալբրիի շարժը: Նրանք փորձեցին ապացուցել, որ վրիպակ է եղել նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Էլմիրա Մուրադյանի կողմից, որ Մալբրիում առաջինը տեղադրվել է Լիլիթ Փալանջյանի ընդունման հրամանը եւ հետո տրվել է իմ ազատման հրամանը: Ամիսներով սպասում ենք մի փաստաթղթի, եւ ուշացումներով, բազմակի խախտումներով նախարարը ինչ-որ մի նամակի պատասխան էր տալիս, սակայն Լիլիթ Փալանջյանի դեպքում, առանց փաստաթղթերի` անձը, աշխատանքային ստաժը հաստատող, մարդուն նախորդ աշխատանքից ազատված հիմքերով, ընդունել էին աշխատանքի, մինչդեռ նույն նախարարության ենթակայության տակ գործող  «Խորեոգրաֆիայի թատրոնի» տնօրենի ԺՊ-ի հաստիքը Լիլիթ Փալանջյանի 4-րդ աշխատավայրն էր:

«Պաշտոնից ինձ հեռացնելը թատրոնից հեռացրեց նաեւ հովանավորներին». Կոնստանտին Օրբելյան

 

«ԻՄ ՀՐԱՄԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ, ՈՂՋ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ»

- Տիկին Գայանե, ի վերջո, Դուք հայց էիք ներկայացրել Լիլիթ Մակունցի դե՞մ, թե` Նազենի Ղարիբյանի, այսպես ասած, Ձեր «կռիվն» ո՞ւմ դեմ է:

- Սա մի տխրահռչակ երեւույթ է... Լիլիթ Մակունցը իմ աշխատանքից ազատման հրամանը ստորագրել է իր աշխատանքի օրվա վերջին պահին, ուղղակի, երեւի վերջին պահին թղթեր են տվել, ստորագրել է: Այո, ինձ աշխատանքից ազատելու հրամանը ստորագրել էր Մակունցը, բայց ողջ ոդիսականը շարունակեց Նազենի Ղարիբյանը: Լիլիթ Մակունցը կարող էր աշխատակազմին ապավինելով էր ստորագրել, հնարավոր է, որ չիմանար, բայց մի բան է ապօրինությունների մի ամբողջ փաթեթ ձեռքը վերցնել, զրպարտել, հերյուրանքներ տարածել: Էլ չեմ ասում, որ գրեթե քրեական հանցագործություն կատարել` կոտրել դուռ, առանց հիմնավոր փաստերի: Եվ դա կատարում է նախարարի պարտականությունները կատարողը: Հիմա, քանի որ փաստվեց, որ ես իսկապես ճիշտ էի, արդեն հակառակ հայցով շարունակում եմ հայց` ընդդեմ Նազենի Ղարիբյանի: Նախորդը հայցը, որպես նախարարի պաշտոնակատար, Նազենի Ղարիբյանի դեմ էր, այստեղ իմ արժանապատվության հարցն է, իմ կոլեկտիվն է, որը միս ու արյան գնով այդ թատրոնը ստեղծել է, եւ մարդկանց այսօր փաստորեն ոչ թողել են հարկադիր պարապուրդի մեջ, ոչ էլ աշխատավարձ են վճարել: Այդ ամենը փորձել էին կոտրել իմ վրա, թե իբրեւ կնիքը չեմ հանձնել, իբրեւ հաշվետվություններ չեմ տվել: Ամեն ինչ ապացուցվեց, որ բոլորը սուտ է, ընդհուպ սուտ տեղեկատվություն էին տվել նաեւ վարչապետին: Հիմա դատական վճռից հետո ի՞նչ բացատրություն պիտի տան: Ես մի քանի հայցով նորից դիմում եմ դատարան` իմ արժանապատվությունը, բարի համբավի վարկաբեկելու, ֆինանսական տույժերի, իմ կողմից ստեղծած եւ իմ ծախսերով ներդրած գույքը կոտրելու, սուտ տեղեկատվություն տալու համար:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

 

«ԿՈԼԵԿՏԻՎԻ ԲԱԽՏԻ ՀԵՏ Է ԽԱՂԱՑԵԼ»

- Նազենի Ղարիբյանն իր հարցազրույցներում շեշտում է, որ թատրոնի տարածքը զավթել եք Ձեր շների հետ:

- Նախ` Նազենի Ղարիբյանն իրավունք չունի այլեւս նախարարության անունից որեւէ  հարցադրումեր, ելույթներ, բացատրություններ տալու, արդեն այդ աստիճանի է հասել նրա ղեկավարելու, թելադրելու մարմաջը: Որպեսզի կարողանա անգրագիտությունը կոծկել, հիմա էլ փորձում է պատսպարվել հեղափոխության փեշի տակ ու ասում է, թե  դատավորը եւ դատարանը հակահեղափոխական ակցիա են անում: Նազենի Ղարիբյան, հեղափոխությունը Ձեր հոր սեփականությունը չի, ինչպես դուք էիք ասում, թե թատրոնը կամ տվյալ պաշտոնը, որեւէ մեկի  հոր սեփականությունը չի: Ի՞նչ իրավունքով եք որեւէ մեկին մեղադրում հակահեղափոխական ակցիա կատարելու մեջ, երբ օրենքը թելադրում է համապատասխան վճիռը: Նախ ծանոթ եղեք օրենսգրքին, տիրապետեք օրենքներին, հետո նոր իրավունք վերապահեք Ձեր անգրագիտությունը քողարկելու հեղափոխության փեշի տակ: Թելադրելով ու մատ թափ տալով` ողջ կոլեկտիվի բախտի հետ է խաղացել Նազենի Ղարիբյանը:

Ռուսական թատրոնում կայացավ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը

- Ամեն դեպքում, թատրոնն այսօր ո՞ւմ է պատկանում, Դուք արդեն 7 ամիս է տնօրեն չեք, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  նշանակված Լիլիթ Փալանջյանն այդպես էլ մուտք չունեցավ թատրոն, հիմա ո՞վ է ղեկավարում թատրոնը:

- Գեղարվեստական ղեկավարը` բեմադրիչը, ես էլ կողքից փորձում եմ օգնել` իմ հնարավորությունների սահմաններում: Այժմ էլ բազմաթիվ հրավերներ ունենք: Սա զավեշտ է...

Այսքան համբերելուց հետո, հավատը մեծ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշակույթի գծով փոխնախարար պարոն Խզմալյանի հանդեպ: Նա բանիմաց է, գիտի բոլոր կնճիռները` թատրոնի ոլորտում գոյացած: Երկու անգամ հանդիպել ենք, այս ամենի մասին տեղյակ եմ պահել, փորձում ենք երկուստեք գալ ընդհանուր համաձայնության, թե ինչպես պիտի լուծում ստանա այս ամենը:

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌԵՑ. ՕՐԲԵԼՅԱՆԸ ՃԻՇՏ ԷՐ, ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ` ՍԽԱԼ

Զրուցեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА