o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հովտաշենում յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ստուգման. Վարչական վարույթ է հարուցվել

30.07.2019 11:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հովտաշենում յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ստուգման. Վարչական վարույթ է հարուցվել

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան

Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա ջրանցքներից։ 

Ուսումնասիրության և գետերում առկա նյութերի հետ նույնականացման նպատակով յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ։

Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է հնարավոր լինել վերոնշյալ նյութերի արտահոսքը։ 
Աղտոտման հիմնական աղբյուրի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։ 

ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի և Տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրման և ամփոփման ավարտից հետո նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Խնդիրը գտնվում է Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА