o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյան. Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման գործընթացը կավարտվի

30.07.2019 13:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյան. Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման գործընթացը կավարտվի

Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այս մասին «Գոլոս Արմենիի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ի պատասխան այն հարցին, որ հասարակության մի մասի համար ընդդիմություն լինելը Քոչարյանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանությունների ապօրինություններին դիմադրելն արդյունավետ չի համարվում, եւ որքա՞ն երկար է նա մտադիր հետեւել սպասողական մարտավարությանը, ո՞ր պահին կհնչեցնի իր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձեւաչափի մասին, որի նպատակն է լինելու ձեւավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը, եւ որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, ու գործունակ այլընտրանքային քաղաքական բեւեռ կարող է ձեւավորվել իր մասնակցությամբ ու իր շուրջը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ, իր կարծիքով, «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձեւավորվել է քաղաքական դաշտում:

Ճակատագրական այս օրերին ուժ, անկոտրում կամք ու միասնականություն եմ մաղթում ձեզ․ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին

«Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության եւ ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջեւ ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարեւոր օղակ կլինեմ, սակայն ամենեւին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաեւ խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման եւ գործընկերության ձեւավորման գործընթացը կավարտվի, եւ քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,- կարծում է նախկին նախագահը:

Պատասխանելով այն հարցին, որ իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ, եւ ի՞նչ է ինքը մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` նրա հայտը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ մտադիր է հակադրել կառավարչական փորձը, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր եւ կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ:

«Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների եւ արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաեւ ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ»,- նշել է նախկին նախագահը:

Մեկնաբանելով Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների քարոզարշավի ակնհայտ ֆալստարտի մասին հարցը, եւ արդյոք նա հավատո՞ւմ է Հայաստանից հեղափոխության արտահանմանը, ինչը կարող է հանգեցնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, Քոչարյանը նշել է. «Հուսով եմ` դա տեղի չի ունենա, չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսեւորում եւ ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն եւ մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА