o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՈՇԻՑ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՓԱՇԱ ՉԻ ՍՏԱՑՎԻ

30.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲՈՇԻՑ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՓԱՇԱ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Փակված Բաղրամյան պողոտայում գորգեր լվալը եւ հետո այդ գորգերը ԱԺ աստիճաններին չորացնելը չափազանց հակագեղագիտական տպավորություն թողեցին: Երեւանցիներից շատերը այդ տեսարանը կնքեցին «գեղի կլուբ»: Սակայն նույնիսկ իրեն հարգող «գեղի կլուբում» այդպիսի բան դժվար թե արվեր: Պարզապես վայ-հեղափոխականները, իսկ ավելի ճիշտ` հակասահմանադրական հեղաշրջում իրականացրածները, ձգտում են ամեն ինչ սարքել փողոցային:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ՆԻԿՈԼԻ ԱՀԸ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՌՕՐՅԱՆ

Վարդավառին գորգալվացման այդ փողոցային արարողությանը նաեւ ուրիշ անուն է տարածվել Ֆեյսբուքի հայկական հատվածում` «Բոշից փաշա չի ստացվի»: Բայց կարծում ենք, որ անգամ  բոշաների հետ այս թրաշամանուկների համեմատությունը վիրավորական է իսկական բոշաների համար, քանզի վերջիններս գերադասում են իրենց վրա գոնե հանրային ուշադրություն չհրավիրել: Ինչեւէ, ինչպես «Քաղաքացու օրը», այնպես էլ հիմա քաղաքացիները գերադասեցին հեռու մնալ փողոցային հակամշակույթից: Բաղրամյան պողոտա եկած քաղաքացիները շատ քիչ էին, երեւանցիների ջախջախիչ մեծամասնությունը Վարդավառի համար նախընտրեցին Կարապի լիճը, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտակայքը, ի վերջո` իրենց շենքերի բակերը, բայց ոչ այդ «թավշյա» ցուցամոլական եւ հակագեղագիտական միջոցառումը, որի մասին ճոխ Վարդավառ նշած գյումրեցիները դիպուկ նկատեցին, որ «ջրի մաքրությանը սապոնի մրմուռ է խառնված»: Գյումրիում էլ տոնակատարության ջրերը լավ լվացին այն հրապարակը, որտեղից սկսել էր քայլել Նիկոլը 2018-ին, եւ դա ինչ-որ տեղ խորհրդանշական է: Ինքը` Նիկոլը, գերադասեց ի լուր աշխարհի հրապարակել լուսանկար, թե ինչպես է ջրասուզակի բավականին անհեթեթ ակնոցով Վարդավառին լողում Սեւանում: Եվ այդ լողն էլ առիթ դարձավ, որպեսզի Սեւանի մերձակայքը օդից պարեկի անձամբ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղղաթիռով: Ճիշտ է, պաշտոնապես դրա անունը դրվեց իբր թե ճանապարհային կարգուկանոնին են հետեւում, եւ ուղղաթիռը պետք էր սոսկ ուժեղացված հսկողության համար, սակայն ՀՀ քաղաքացիները արդեն հակված չեն հավատալու այդպիսի հեքիաթների: Համ էլ քաղաքացիները` լինեն նրանք երիցս ազատ, հպարտ եւ «դուխով», աչք ունեն եւ տեսնում են, որ ժողովրդի վարչապետը ժողովրդից պատնեշվում է այնպիսի բազմաթիվ թիկնապահներով, ինչպիսին իրեն թույլ չէր տվել ՀՀ ղեկավարներից եւ ոչ ոք: Իսկ Իջեւանում արդեն դրան գումարվել էին եւ վահանավոր ոստիկանների շարքերը: Նիկոլի ժողովրդականության միֆից բան չի մնացել, առավել եւս, որ Գյումրիում, ուր հայտնվել էին բազում «Մերժիր Նիկոլին» ցուցանակներ, նա արդեն իր «սիրելի» ժողովրդի հետ մուննաթով էր հաղորդակցվում: Ինչ վերաբերում է թավշիստական իշխանությանը մարզերում, ապա ո՞վ պետք է լուրջ ընկալի, օրինակ, նախկին առաքիչ մարզպետներին, որոնցից մեկը պիցցա էր առաքում, իսկ մյուսը, ամոթ է ասել` զուգարանի թուղթ:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ՆՈՐ ԳՐՈՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎՐԱ

Դատարանների դռները ապօրինի ձեւով շրջափակելը եւ հակասահմանադրական եղանակով «անցումային արդարադատություն» մտցնելու փորձերը ոչ միայն հաջողությամբ չպսակվեցին, այլեւ արժանացան եվրոպական կառույցների ու, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ գնահատականներին: Սահմանադրական դատարանի վրա գրոհը շարունակվում է արդեն այլ մակարդակով` ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, ամբողջ իրավապահ համակարգին լծել են ՍԴ դատավորների ու հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա կոմպրոմատներ գտնելու գործին: Իհարկե, ապագայում` սահմանադրական կարգի վերականգնումից հետո այդ ամոթալի հանձնարարություն կատարողներն էլ դատի տակ կգնան, բայց այս պահին ուշագրավն այն է, որ Հրայր Թովմասյանի վրա դրանց գտածը սահմանափակվում է սոսկ գործուղումներին կնոջը տանելով: Իսկ այդպիսի բան մեղսագրելը, երբ բոլորի մատի փաթաթան է դարձել տիկին Աննա Հակոբյանի գերագույն սերը արտերկրյա ուղեւորությունների նկատմամբ, պարզապես ծիծաղելի է: Եվ հիմա որդեգրել են արդեն նոր մեթոդ` ոչ հաճո դատավորների դեմ քրեական հետապնդում հարուցել: Հենց այդպես վարվեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ` քրեական գործ հարուցեցին, իսկ ԲԴԽ-ն դրսեւորոց այնպիսի փալասային վարքագիծ, որ կասեցրեց նրա լիազորությունները: Սակայն դա այնպիսի կացնային ձեւով են արել, որ կրկին ունենալու են մարսելու շատ լուրջ պրոբլեմ: Եվ կարելի է պատկերացնել միայն, թե ինչ կլինի, եթե քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին գումարվի եւս մեկ քաղբանտարկյալ` ի դեմս Քոչարյանին ազատ արձակած դատավորի:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

 

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՏՎԵՐԸ ՀԱԼԱԾՈՒՄ Է ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ԴԻԿՏԱՏՈՐԻՆ

Տրամաբանական շղթան ակնհայտ է` դատական իշխանության հանդեպ աղաղակող ապօրինությունների եւ Սահմանադրության նորանոր ոտնահարումների դրդապատճառը Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու մոլուցքն է: Այսինքն` ամեն ինչ ի սպաս է դրվում Նիկոլի ներքին վախերին... Իսկ Քոչարյանի ստվերը նրան հալածում է ամենուրեք, մայրաքաղաքում, երեւի թե, էլ սյուն չմնաց, որի վրա փակցված չլինեն «Քոչարյան հերոս» եւ «Հաղթանակ» պաստառները, այդ նույն պաստառներից Նիկոլը չփրկվեց, երբ զբոսնում էր ԵՄ-ի գլխավոր քարտուղարի հետ...

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Եվ հիմա Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դուրս եկան ցույցի` արդեն ի պաշտպանություն դատավոր Դավիթ Գրիգորյանի: Եվ ընդհանրապես դատավորի քաղաքական հալածանքի շուրջ ուշագրավ գործընթացներ են ծավալվում: Նրա թիկունքին կանգնել են փաստաբանները` առավել քան 50 փաստաբան հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել այդ դատավորին: Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը  այդ պաշտպանությանը միացող փաստաբաններին կոչ արեց համացանցում հրապարակել նաեւ իրենց արտոնագրերի համարները, գումարած դրան` բավականին ակտիվ ձեւավորվում է առավել երիտասարդներից բաղկացած «Ես իրավունքի դեսպան եմ» շարժումը` ի պաշտպանություն ե՛ւ հալածյալ դատավորի, ե՛ւ ընդհանրապես երկրի իրավակարգի: «Իրավական ուղի» ՀԿ մյուս համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանն էլ հանդես է եկել սուր գնահատականներով.

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

Գլխավոր դատախազությունը շարունակում է սահմանել արդեն անհավանական նշաձողեր, թե ինչպես գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին տրամագծորեն հակառակ: Իհարկե, մարդկային ու մասնագիտական արժանապատվության մասին չեմ էլ խոսում. մի բան, որ չկա, ինչից խոսես:

Պարզ է դառնում, թե ինչու էին նոր իշխանությունները ցանկանում տեսնել ԲԴԽ սեփական կազմը: ԲԴԽ նոր կազմի ձեւավորման տարբեր դրվագները արդեն իսկ չարագուժում էին, որ այն դառնալու է իշխանության բութ գործիքը, որի հիմնական գործառույթն է լինելու իշխանություններին հաճոյանալը, ոչ թե դատավորների անկախությունը երաշխավորելը: Արդյունքը շատ սպասեցնել չտվեց:

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

Տիկին Հովհաննիսյանը նաեւ կոչ հղեց դատավորներին. «Դիմում եմ արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներին (այդպիսիք կան ու քիչ չեն) համախմբվեք, մի վախեցեք, կանգնեք ձեր գործընկերոջ կողքին` անկախ նրանից, թե անձամբ իրեն ինչպես եք վերաբերվում, ցույց տվեք, որ այնպիսին չեք, ինչպես ձեզ բնութագրում է Փաշինյանը: Վստահ եմ, որ չեք ցանկանա, որ ոչ հեռավոր ապագայում ձեզ հետ հենց այսպես վարվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ իշխանությունը»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

Իսկ այն, որ արդարադատության դեմ կատարվող ոճրագործությունները պայմանավորված են Քոչարյանի հանդեպ ահով, փաստում է եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Առաջին հերթին, Ռոբերտ Քոչարյանի գործը ապացուցում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում: Երկրորդ, այդ գործընթացի հետեւանքով Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է մեծ քաղաքականություն, երրորդ, Ռոբերտ Քոչարյանի գործի առիթով Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է հսկայական հարձակում դատական իշխանության նկատմամբ` փորձելով նաեւ իր տակը մտցնել իշխանության այդ ճյուղը: Այդ հարձակման թիրախում այս պահին Սահմանադրական դատարանն է ու ՍԴ նախագահը, բայց, հիշենք, որ դատարանների շրջափակման ակցիան եւ դրան հետեւած զարգացումները բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում են հրահրվել»:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

ԵԼՔԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ. ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ՞, ԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՓՈՐՁ

ՀՀԿ փոխնախագահը նաեւ մատնանշում է հետեւյալ ուշագրավ հանգամանքը. «Նիկոլ Փաշինյանը իր համար, անգլերեն ասած, exit strategy` ելքի ռազմավարություն չի թողել, այսինքն, face saving-ի` դեմքը փրկելու հնարավորություն չի թողել եւ սրընթաց արագությամբ պրոցեսները տանում է դեպի իրավական եւ քաղաքական փակուղի, բայց եթե իրավական փակուղուց ՄԻԵԴ-ի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ, ապա քաղաքական փակուղուց դուրս գալու որեւէ ելք Նիկոլ Փաշինյանի համար չի մնում, իսկ եթե որեւէ ելք չի մնում, մշտապես կուտակված էներգիան ցնցումներով է դուրս գալիս»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

Ելքի ռազմավարություն Նիկոլը չունի նաեւ այնպիսի հարցում, ինչպիսին է մայրաքաղաքը: Արդեն քանիցս եղել են ՔՊCC-ի կիսաթաքուն խորհրդակցություններ քաղաքապետարանում, եւ առկա է տեղեկատվության արտահոսք, որ Նիկոլը տարբերակներ է մտածում, թե ինչպես լուծի վոժդի վարկանիշը սրընթացորեն տապալող կլոուն Հայկոյի հարցը: Ավագանու անդամների մեջ Նիկոլը չունի ոչ մի պիտանի կադր, որը կկարողանար աշխատեցնել մայրաքաղաքի ենթակառուցվածքները: Իսկ դրսից քաղաքապետացու բերելու համար պետք են ավագանու արտահերթ ընտրություններ, որոնք հասկանալի է, որ հղի են շռնդալից պարտության մեծագույն ռիսկերով: Այսինքն` այդտեղ էլ ելքեր չկան: Ելքեր չեն նշմարվում եւ Արցախի հարցում, ուր Նիկոլի` Ստեփանակերտ հեղափոխական սադրիչներ գործուղելու մարտավարությունն էլ պտուղ չի տալիս: Շատ պայթյունավտանգ է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, որի դեմ հանրային բողոքի ալիք է ձեւավորվել: Դրան թավշիստները պատասխանում են պրիմիտիվ քարոզչական ստերով, իբր թե այդ կոնվենցիան չի լիկվիդացնելու ավանդական ընտանիքի ինստիտուտը: Այդ ստերի արշավին վոժդը լծել է ե՛ւ արդարադատության դեղնակտուց նախարարին, ե՛ւ ՔՊCC-ի պատգամավորներին, ե՛ւ ԶԼՄ-ների լեւոնանիկոլական բլոկի լրագրողներին... Սակայն այն ֆոնի վրա, թե ինչ լպիրշ մարտահրավերներ են նետում ԼԳԲՏ-ները հայության երեսին, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու վերը հիշատակված ստաքարոզիչների վերջաբանը...

Նիկոլի վեց վախերը

Բոլոր ոլորտներում Նիկոլի մոտ չկա ելքի ռազմավարություն: Ու, կարծես թե, նրա մոտ նշմարվում են երկու մարտավարական մոտեցումներ: Առաջինը` փորձել պահել իշխանությունը բռնությունների եւ վախի ալիքով, սակայն դա միայն կարճատեւ արդյունք կարող է տալ, քանզի դա անպայման կհարուցի հակադիր բռնության ալիք, արդեն, այսպես կոչված` «հեղափոխական տեռորիստների» դեմ: Իսկ մյուս մարտավարական տարբերակն է, փորձել այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիայի պես մի բան ստեղծել, որը թույլ կտա սահուն ու անցնցում ձեւով փոխանցել իշխանությունը: Դա, իհարկե, ավելի ցանկալի տարբերակ է: Բայց արդյո՞ք քաղաքական ուժերը կցանկանան կեղտոտվել այդպիսի համագործակցությամբ: Եվ արդյո՞ք անդրազգային տիկնիկավարները թույլ կտան մտածել այդ տարբերակի մասին, մինչեւ Նիկոլը չկատարի «տնային առաջադրանքները» Արցախի ու Ստամբուլյան կոնվենցիայի հարցերում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА