o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.07.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ահա այսպիսի զարմանալի հաղորդագրություն` որ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» կուսակցությունը Եղվարդում մեկշաբաթյա ճամբար է կազմակերպել, որին մասնակցել է առավել քան 40 երեխա: Նրանց ֆեյսբուքյան էջում ցուցադրում են տեսանյութ, որ երեխաները զինվորական պատրաստություն են անցել: Նրանց  սովորեցրել են կրակել օդամղիչ զենքից, եղել են ազգային պարերի դասեր եւ հայոց պատմության դասախոսություններ: Լավ, հիմա արդյո՞ք կարելի է հավատալ, որ ընդամենը զբաղված են այդ օգտակար բաների ուսուցումով եւ երեխաների ուղեղները չեն լվանում: Արդյո՞ք այդ ճամբարների հետեւանքով չենք ստանա պատանի ահաբեկիչներ, ովքեր պատրաստ են ոստիկանի վրա կրակել, կամ իրականացնել այլ հակասահմանադրական գործողություններ: Ի վերջո, օրինակ, բանկոմատ պայթացնելով փող տանելը արդյո՞ք չեն սովորել նույն «Սասնա ծռերից»:

ԶԱՐՄԱՆՔ

Շատ տհաճ եւ զարմանալի էր արձանագրել, թե ինչպիսի գրոհներ են նախաձեռնվում մեր սիրելի ազգային տոներից մեկի` ՎԱՐԴԱՎԱՌԻ դեմ: Այն, որ ՔՊCC-ի պատգամավորները փորձել են դա վերափոխել «գորգ լվալու տոնի», առիթ ունեցել ենք խոսալու, սակայն դրան գումարվեց նաեւ «Կյանքի խոսքի» գլխավոր ուղեղալվացող Արթուր Սիմոնյանի կոչը` ընդհանրապես Վարդավառը դիտել որպես հակաքրիստոնեական եւ հրաժարվել նշելու ավանդական ձեւերից: Դրան էլ գումարվեց արդեն հանցագործ մի սադրանք, եւ, ըստ ոստիկանության հաղորդագրության. «Հյուսիսային պողոտայում 25-ամյա մի երիտասարդ Վարդավառի կապակցությամբ ջրելու նպատակով հեղուկ է լցրել 27-ամյա եւ 43-ամյա երկու քաղաքացուհու վրա, ինչի հետեւանքով 27-ամյա քաղաքացուհին ստացել է նշված վնասվածքը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 22:05-ին երիտասարդը Հյուսիսային պողոտայի 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն»: Հիմա եկեք ու փորձեք համոզել, որ գաղափարական դաշտում գրոհներն ու այդ հանցագործությունն իրար հետ կապված չեն: Զարմանալի է, մի՞թե կարող ենք հասնել այն վիճակին, որ Վարդավառին սկսենք վախենալ ջրվելուց...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ 47 համարի ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ զարմանալի հմտությամբ գործել են գրպանահատները, բայց լավ է, որ ոստիկանությունը օպերատիվ ձեւով ճիշտ աշխատեց: Բաղրամյան մետրոյի հարեւանությամբ քաղաքացիական հագուստներով մի քանի ոստիկաններ ներխուժեցին ավտոբուսի սրահ ու բղավեցին. «ժողովուրդ, ոստիկանությունից ենք, ձեր պայուսակներում ստուգեք դրամապանակները, հեռախոսները, թանկարժեք իրերը տեղո՞ւմ են»: Եվ ում մոտ ինչ անհետացել էր` խնդրեցին իջնել, որպեսզի գրպանահատներից առգրավված գողոնը վերադարձնեն: Դե ինչ, եթե ոստիկանությունը կենտրոնանա ոչ թե ընդդիմադիր ակտիվիստներին, այլ գրպանահատներին բռնելու վրա, միգուցե կկարողանանք ավելի հանգիստ երթեւեկել հանրային տրանսպորտով: Թե չէ, համաձայնվեք, տհաճ է ամբողջ երթեւեկության ընթացքում մտածել` մի բան թռցրել են, թե` ոչ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА