o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՆ ԷՐ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԱՅԱՐԱՆԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԸ, «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ» ԴԵՌ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ

30.07.2019 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՆ ԷՐ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԱՅԱՐԱՆԻ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԸ, «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ» ԴԵՌ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ

Երեկ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտ բեռնատար գնացք է այրվել: Բագրատաշենից Գյումրի ուղեւորվող շարժակազմում եղել է 50 տոննա տարողությամբ 17 գլանատակառ՝ բեռնված բենզինով: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը: Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանից, ով նկատեց միայն.

ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՄԻՆՉ ՕՐՍ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ

Ներկա պահին պարզվում են դեպքի պատճառները, ընթանում են երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ:

Իսկ հակահրդեհային կայաններ չկա՞ն նման դեպքերի համար:

Կարող եմ միայն ասել, որ կայարանները կահավորված են համապատասխան գույքով: Ավելին ոչինչ ասել չեմ կարող, ներողություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА