o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տիգրանը զայրանում է, նույնիսկ երբ պարզապես ներկում եմ թարթիչներս». ինչ երբեք չի անում Մարգարիտա Սիմոնյանը

31.07.2019 11:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տիգրանը զայրանում է, նույնիսկ երբ պարզապես ներկում եմ թարթիչներս». ինչ երբեք չի անում Մարգարիտա Սիմոնյանը

RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվում ամեն ինչ հասցնել։ Պարզվում է՝ գաղտնիքը միեւնույն ժամանակ պարզ է ու բարդ։ Սիմոնյանը շատ բան չի անում ամենից, ինչով զբաղված են ժամանակակից կանայք։ Նա հրաշալիորեն կարողանում է բավարարավել առանց դրա։ Իսկ ամենակարեւորը, ամուսնուն՝ Տիգարեն Քեոսայանին, նա դուր է գալիս այնպիսին, ինչպիսին կա... Ինչպես ասում են, առանց ֆիլտրերի։ 

«Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ)

RT-ի գլխավոր խմբագիրը սոցիալական ցանցում գրել է. «Դուք հարցնում եք՝ երբ եմ ես ամեն ինչ հասցնում։ Կպատմեմ։ Ես պարզապես շատ բան չեմ անում այն ամենից, ինչով պետք է զբաղված լինի մայրաքաղաքում ապրող ժամանակակից կինը։ Մեծ հարց է՝ դա լավ է, թե վատ։ Կարծում եմ՝ այս հարցում ձեր կարծիքները կտարբերվեն։

1. Ես կոսմետոլոգների չեմ գնում։ Առհասարակ։ Երբեք։ Պատկերացնում եք՝ որքան ժամանակ է դա խնայում։ Հնարավոր է՝ ինչ-որ պահի ստիպված կլինեմ դրանով զբաղվել, բայց առայժմ Տիգրանը զայրանում է, նույնիսկ երբ պարզապես ներկում եմ թարթիչներս. նա պարզապես չի վերապրի կոսմետոլոգի հետքերն իմ դեմքին։

2. Ես անտարբեր եմ նորաձեւության հանդեպ։ Երբեք այն չեմ հասկացել եւ չեմ սիրել։ Չեն կարդում կանանց համար նախատեսված ամսագրեր, փորձերի չեմ գնում, չեմ աշխատում ոճաբանների հետ, չեմ հետեւում հավաքածուներին, 15 տարի կրում եմ նույն զգեստներն ու պարզապես ատում եմ ֆոտոշարքերը։ Երբեմն ցանկանում են նոր հագուստ ձեռք բերել եւ համացնացնով միանգամից շատ եմ գնում։ Կրկին շատ ժամանակ է խնայում։

3. Ֆիթնեսի չեմ գնում։ Ժամանակի լուրջ խնայողություն մոսկովյան խցանումների դեպքում։ Այս դեպքում հպարտանալու ոչինչ չկա, բայց որպես ֆիզիկական վարժություններ՝ ինձ բավարարում է տան վազվզոցն աստիճաններով երեխաների հետ։

4. Ես ու Տիգրանը «աշխարհիկ» կյանք չենք վարում։ Լինում են հազվադեպ բացառություններ, բայց զվարճանքների, պրեմիերաների, ֆուրշետների չենք գնում։ Բացառություն են մտերիմ ընկերների կարեւոր միջոցառումները։ Մենք որոշել ենք, որ այդ կյանքը կլինի մեր տանը՝ հանգստյան օրերին։ Բոլորն, ովքեր ուրախ են մեզ տեսնել եւ ում ուրախ ենք տեսնել ենք, հյուր են գալիս, եւ ես ուրախ եմ կերակրել մեր ընկերներին։

5. Եվ իհարկե, ամենակարեւորը։ Ես չեմ նայել «Գահերի խաղը»։ Ոչ մի սերիա։ Ինձ բավական է եղել 10 րոպեն. ես ֆիզիկապես ի վիճակի չեմ նայել բռնության դաժան տեսարաններ, նույնիսկ երբ հղի չեմ։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան ժամանակ եմ տնտեսել»։



Նկատենք, որ Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, այդ իմաստով Սիմոնյանի հակադրությունն էր։ Նա հաճախում էր նման միջոցառումների, երկար ժամանակ էր հատկացնում իր արտաքինին ու նորաձեւությանը...

Ինչպես ցույց է տվել կյանքը, Քեոսայանի համար հանգսիտ է այլ խառնվածքով կնոջ հետ, ինչն, ի դեպ, չի խանգարում երկու կանանց հանգիստ շփվել միմյանց հետ, հյուր գնալ, աշխատել համատեղ նախագծերի վրա եւ զբոներ երեխաների հետ...

 

 

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА