o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենտրոնի թաղապետն արհեստական խոչընդոտներ է ստեղծում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի համար

31.07.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կենտրոնի թաղապետն արհեստական խոչընդոտներ է ստեղծում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի համար

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ արհեստական խոչընդոտներ է ստեղծում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի` արդեն 12-րդ օրը շարունակվող ստորագրահավաքի համար: Այս մասին մանրամասներ է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ. «Կենտրոնի թաղապետը մոտեցել է եւ ասում է, որ իրավունք չունեք ստորագրահավաքի: Ասեմ, որ ԱԺ-ի մոտ էր եկել, բայց չմոտեցավ, հետո Հյուսիսային պողոտա էր եկել եւ ասել էր, որ ստորագրահավաքի սեղաններ դնելու իրավունք չունենք: Ճիշտ է, հետագայում հասկացել էր, որ իրավունք ունենք եւ թողել, գնացել էր, բայց հետո եկել է Կոմայգու դիմաց` մեր սեղանիկի մոտ եւ էլի նույնն է ասում: Մենք ստորագրության համար ոչ մի տեղից թույլտվություն չպետք է վերցնենք, նման բան չի նախատեսում ՀՀ օրենսդրությունը»:

Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է. Վահագն Չախալյան

Իր տեսակետն է ներկայացրել նաեւ Վ. Մնացականյանը: Նա մասնավորապես նշել է, թե. «Մեր խնդիրը ստորագրահավաքը չէ, մեր խնդիրը սեղան դնելու հետ է: Կարո՞ղ է մի օր էլ դնեք էդ սեղանիկում բան վաճառեք: Սեղանիկը հավաքեք, կանգնած արեք, նույնն արեք` առանց սեղանի»: Ընդ որում` ուշագրավ է այն« որ Հյուսիսային պողոտայում «շլանգով» սալիկները ջրող ու ինքնափիառվող վարչական շրջանի ղեկավարը միայն 12-րդ օրն էր նկատել, որ Կենտրոնում, այն էլ մի քանի տեղ, ստորագրահավաք է ընթանում: Համենայնդեպս, նա հետաքրքրվել է «Կամք»-ի ներկայացուցիչներից, թե ովքեր են, ինչ Ստամբուլյան կոնվենցիա եւ այլն, տպավորություն է, որ կարծես, Մարսից դեսանտ է իջել: Ինչեւէ, Վ. Մնացականյանը պնդել է, որ ստորագրահավաքը շարունակվի` առանց սեղանիկների եւ հեռացելԸստ Վ. Չախալյանի, ի պաշտպանություն Ստամբուլյան կոնվենցիայի ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ փոխնախարարների ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո` բոլորը խառնվել են իրար ու բան ու գործ թողած` «Կամքի» սեղանիկներն են փորձում հանել. «Ասեմ, որ մեր սեղանիկները դրվել են ժողովրդի պահանջով: Մենք սկսել ենք ստորագրահավաքը Ազգային ժողովի դիմացից, ընթացքում, երբ ժողովրդական պահանջ է առաջացել, որ սեղանիկները շատանան, մեր սեղանիկներն ավելացրել ենք: Մենք ժողովրդավար երկրում ենք ապրում, եւ բարձրագույն իշխանությունը ՀՀ քաղաքացիներինն է: Եվ բարձրագույն իշխանության պահանջով մեր սեղանիկներն ավելացրել ենք: Մենք կարող ենք սեղանիկ չդնել եւ ձեռքի վրա էլ այդ ստորագրահավաքն անել: Սեղանիկ դրվել է միայն նրա համար, որպեսզի քաղաքացիները կարողանան հեշտ ու հանգիստ իրենց ստորագրությունները տան»:

Ինչ պայմաններում են առաքում հացը հենց Երևանի կենտրոնում (Լուսանկարներ)

Թվում էր, որ վարչական շրջանի ղեկավարը իր գիշերային շրջայցով հարցեր պետք է լուծի, սակայն այս դեպքում նա ավելի շատ հարցեր է առաջացրել: Օրինակ, քանի՞ անգամ է վարչական շրջանի «դուխով» ղեկավարը մոտեցել Եհովայի վկաների ստենդներին, որոնք համատարած են Կենտրոն վարչական շրջանում եւ պահանջել հեռացնել դրանք, հատկապես, որ նրանց դեպքում ստենդներին գրքեր են շարված, իսկ այս դեպքում՝ սեղանիկին միայն ստորագրության համար նախատեսված թուղթ ու գրիչ է դրված: Եվ, ի վերջո, Կոմայգու դիմաց ստորագրահավաքով մտահոգ թաղապետը, ինչո՞ւ նախ Կոմայգին չի մաքրում գիշերը որսի ելած ԼԳԲՏ-ականներից կամ Կենտրոն համայնքը աղբից, որ գլխավոր խնդիրը դարձրել է «Կամք»-ի սեղանիկների հարցը: Իսկ որքանո՞վ էր մտահոգ Կենտրոն համայնքի համար Վ. Մնացականյանը, երբ մի քանի իմքայլական կին պատգամավորների քմահաճույքով փակվեց պետական եւ ռազմավարական նշանակություն ունեցող Բաղրամյան փողոցը, որպեսզի 8-9 հոգի խալի լվանան:

Ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА