o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք դեռ սպասում ենք, որ Փաշինյանն ուշադրություն կդարձնի Ջավախքին»

31.07.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք դեռ սպասում ենք, որ Փաշինյանն ուշադրություն կդարձնի Ջավախքին»

Ջավախքում մի կողմից նախընտրական տրամադրություններ են, մյուս կողմից` ապաքաղաքական մթնոլորտ: Շարքային ջավախքցուն հետաքրքրում են միմիայն իր կենցաղային խնդիրները, տարիներով կուտակված ու չլուծված հարցերը: Ապրում են Հայաստանի դարդերով, Վրաստանի բարի կամքի հույսով եւ Ռուսաստան խոպան գնալու ու վաղվա օրվա հացը վաստակելու ակնկալիքով: Ջավախքյան վերջին իրադարձությունների եւ տիրող իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց Վրաստանի խորհրդարանի նախորդ գումարման անկախ պատգամավոր, «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից ընտրված Ախալքալաքի շրջանային ժողովի ներկայիս պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

«Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում». Նիկոլ Փաշինյան

«ԴԵՌ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԱՅՍ ԱՄԵՆՆ ՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»

– Պարոն Պետրոսյան, Ջավախքը, կարծես թե, զերծ մնաց Թիֆլիսում տեղի ունեցած իրավապահներ-ընդդիմություն բախումներից, հակառուսական ակցիաներից: Այս առումով ի՞նչ տրամադրություններ կան Ջավախքում:

Ճիշտն ասած, բավականին լարվածություն կար մայրաքաղաքում, այնտեղ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ուզում էր իր ճիշտն առաջ տանել: Ջավախքն այսօրվա դրությամբ այդ հարցերում ակտիվություն չի ցուցաբերել, քաղաքական այդ հոսանքների մեջ չի մտել: Մենք կողքից նայում ենք, ուսումնասիրում, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Վերլուծում ենք, թե որ քաղաքական ուժն այսօր կարող է օգուտ բերել ջավախահայությանը, որպեսզի հետագայում կարողանանք կողմնորոշվել:

Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում

Վրաստանում տեղի ունեցած քաղաքական լարվածության ֆոնին` «Սասնա ծռերը» կոչ էին անում ջավախահայությանը զուսպ մնալ, չմասնակցել ցույցերին, ռուսական «ծուղակը» չընկնել: Ինչպե՞ս եք վերաբերվում հեռվից նման հայտարարություններին:

Չէի լսել, որ նման կոչեր են արել: Բայց ես կարծում եմ, որ այսօր Ջավախքը չպետք է խառնվի տեղի ունեցած քաղաքական իրավիճակին: Մենք դեռ չգիտենք, թե այս ամենն ուր է տանելու: Իսկապես, բավականին լարվախծություն կար, բայց հիմա ավելի հանգիստ է: Հուսով ենք, որ յուրաքանչյուր հարց կլուծվի խաղաղ ձեւով եւ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների միջոցով, որը տեղի կունենա 2020 թվականին:

Գոնե մեր մեծերի հիշատակի կոթողներն աղբից մաքրի, տղա՛․ Սամվել Ֆարմանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

«ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ»

– Արդեն որոշե՞լ եք, թե ինչ ձեւաչափով եք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

Ընդհանրապես, այդ հարցով ինքս անձնական որոշում չեմ ընդունում: Ես ունեմ շրջապատ, համախոհներ, այսօր ինքնուրույն չեմ կարող այդ որոշումն ընդունել: Մոտակա ժամանակաշրջանում պետք է իրար հետ հավաքվենք ու եթե որոշում ընդունեցինք, որ պետք է մեկնումեկս մասնակցենք ընտրություններին, ուրեմն` կմասնակցենք:

«Հպարտ քաղաքացին զզված է». Գուրգեն Եղիազարյան

Ո՞ր քաղաքական ուժի հետ:

Այսօր մեր համախոհ քաղաքական ուժը «Հայրենասերների դաշինք» կուսակցությունն է, բայց  պետք է անպայման ուսումնասիրենք բոլոր կուսակցությունների ծրագրերը եւ տեսնենք, թե որի ծրագիրն է ավելի մոտ մեզ, որոնց հետ կկարողանանք պաշտպանել մեր ժողովրդին այստեղ: Եվ հետո նոր վերջնական որոշում կկայացնենք:

«ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՕԴԻ ՄԵՋ»

– Ջավախքում էլի տեսնում ենք վատթար ճանապարհներ: Վերջիվերջո, ե՞րբ է «սայլը տեղից շարժվելու»:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Մարինա Ծատուրյանին

Շատ ցավալի հարց եք տալիս, այսօր, իրոք, այդ խնդիրն ունենք: Դեռեւս 2016 թվականին այստեղ էր եկել Վրաստանի վարչապետը եւ ընտրարաշվի ժամանակ խոստացել էր, որ պետք է անպայման բարելավի ճանապարհը, սակայն այդ խոստումները մնացին օդի մեջ: Դրանից հետո` 2017 թվականին էլի մեզ խոստացան, 2018 թվականին` էլի խոստացան: Այնուամենայնիվ, ասեմ, որ գործող նոր վարչապետը վերցրել է այս գործընթացն իր հսկողության տակ, եւ այսօր շատ հավանական է, որ շնորհիվ նրա, ի վերջո, կբարելավվի այդ ճանապարհը: Եթե դուք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գաք եւ տեսնեք, որ ասֆալտապատված է ու նորմալ է ճանապարհը, կարելի է միայն շնորհակալություն ասել Վրաստանի գործող վարչապետին եւ Սամցխե-Ջավախքի մարզպետին:

«Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

Իսկ Վրաստանում հայազգի պատգամավորներն ինչո՞վ են զբաղված:

Այ հենց իրենք 4 տարի խոսք էին տալիս եւ ասում էին, որ այս տարի անպայման կանենք, բայց այդ ամենն օդի մեջ էր մնում: Այդ խոստումների հետ կապված` ժողովրդի մեջ բավականին անվստահություն կա կառավարության նկատմամբ: Մարդը, եթե խոսք է տալիս, ուրեմն` իր խոստումը պետք է կատարի, բայց այդ խոստումներից անցավ երեք-չորս տարի, եւ մինչեւ վարչապետը չխառնվեց այդ գործին, «սայլը տեղից չշարժվեց»:

ԲԱԲԱՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՓԱԹԵԹՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է

«ՀԻԱՍԹԱՓՎԵԼ ԵՆ ՈՒ ԿՈՂՔԻ ՔԱՇՎԵԼ»

– Ջավախքի միջով արդեն գործում է Կարս-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ նորակառույց երկաթգիծը: Այն ի՞նչ անդրադարձ կունենա ջավախահայության վրա:

Մենք դրական ակնկալիքներ չունենք, երկաթգիծը կառուցելու ժամանակ խոստացան, որ 70 տոկոսը մեր ժողվուրդը պետք է այդտեղ աշխատի, բայց անգամ մեկ տոկոս էլ չկա, ջավախահայությունից այնտեղ աշխատող չկա:

Նիկոլը պատրաստվում է գործի դնել վերջին խաղաթուղթը՝ բռնապետությունը

Իրե՞նք չեն ընդունում աշխատանքի, թե՞ մերոնք չեն դիմում:

Մերոնք մի ժամանակ դիմել են ու ոչ մի կերպ չի ստացվել: Հիմա հիասթափվել են ու կողքի են քաշվել: Մյուս կողմից վերլուծել ենք, թե սա մեզ ձեռք է տալի՞ս, թե` ոչ, պատկերացրեք, որ Բաքվից երկաթգծի վագոնում ադրբեջանցի ուղեւորները նստում են ու գալիս, կանգնում են Ախալքալաքում, ասենք, մի 5 հոգի էլ ջավախահայ է նստում այդ նույն վագոնի մեջ, հետո՞... Մեկնաբանություն պե՞տք է, թե ինչ կլինի... Դրա համար մենք այդքան էլ վստահ չենք, որ այդ երկաթգիծը կարող է մեզ օգուտ լինել:

«Օրինագիծ, որը սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին»

«ԵԹԵ ՌԴ-Ն ԱՐԳԵԼԵՑ ՓՈՂ ՓՈԽԱՆՑԵԼ ՎՐԱՍՏԱՆ, ԱՅԴ ԱՄԵՆԸ ՄԵՐ ՎՐԱ ԿԱԶԴԻ»

– Իսկ Վրաստանի դեմ ռուսական պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն ունեցան Ջավախքի վրա:

Դուք գիտեք, թե Ջավախքի ժողովուրդն ինչ կապերով են կապված Ռուսաստանի հետ, երեւի, 50-60 տոկոսն այստեղից արտագնա աշխատանքի է գնում դեպի Ռուսաստան: Բնական է, որ Ռուսաստանում աշխատում են, որ փող ուղարկեն իրենց ընտանիքներին: Եվ եթե Ռուսաստանն արգելեց փող փոխանցել Վրաստան, պարզ է, որ այդ ամենը մեր վրա կազդի:

Ոստիկանությունում կոլեգիայի նիստ է հրավիրվել

Հակառուսական տրամադրություններ կա՞ն Ջավախքում:

Չէի ասի:

Ի՞նչ կասեք Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի մասին:

Բավականին ակտիվություն է դրսեւորում, մասնակցում է բոլոր մեր միջոցառումներին: Եթե խնդիրներ են լինում այստեղ Հայաստանի քաղաքացիների համար, էլի շատ ակտիվ փորձում է լուծել:

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ»

– Նախորդ տարի Ջավախք էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը մեծ ոգեւորություն էր առաջացրել: Այսօր որեւէ արդյունք կա՞ այդ այցից:

ՆԻԿՈԼՆ ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ Է ՏՐՈՐՈՒՄ ԻՐ ԻՍԿ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Ինքը նոր ուժ է, նոր մտքեր ունի: Մենք բոլորս դեռ սպասում ենք, որ կգա մի պահ, երբ Փաշինյանն ուշադրություն կդարձնի Ջավախքին:

Այսօր ինչպե՞ս կգնահատեք հայ-վրացական հարաբերությունների մակարդակը:

Նախկինում էլ է այն եղել շատ պինդ հիմքերի վրա, հիմա էլ է կանգնած պինդ հիմքերի վրա, ու վստահ եմ, որ հետագայում էլ այդպես կլինի:

«ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍՆ Է»

Դե հուսանք, որ մյուս հարցազրույցի ժամանակ Դուք կրկին կլինեք Վրաստանի խորհրդարանի պատգամավոր:

Հույսով լինենք, տեսնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ջավախք-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА