o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐՑԱԽՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ»

31.07.2019 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱՐՑԱԽՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ»

«Երկրի առաջին դեմքերի նկատմամբ քրեական հետապնդումները պատիվ չեն բերում որեւէ երկրի միջազգային հեղինակությանը: Եվ հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվող զարգացումները դրական ոչինչ չեն բարի ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Արցախի Հանրապետության համար, որովհետեւ, ի վերջո, երկրներին ճանաչում են նաեւ իրենց առաջնորդներով: Եվ անընդհատ փնովել, խոսել երկրի ղեկավարների մասին բացասականը, անպատվաբեր է: Եթե Դուք նկատել եք, ապա ակնհայտ է, որ մամուլում եւ հանրային տրամադրություններում ՀՀ բոլոր ղեկավարների նկատմամբ բացասական մթնոլորտ է ձեւավորված, որը անմիջական ազդեցություն ունի ՀՀ-ի իմիջի վրա»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին, նման կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ: Ապա պարոն Բալայանը մեկնաբանություններ տվեց նաեւ Արցախի ներքաղաքական սուր անցուդարձի հետ կապված:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

Նախընտրական տարվան ընդառաջ Արցախում քաղաքական հակասությունները, պայքարը նոր ընթացք են ստացել: Այս տեսանկյունից պետք է նկատել, որ վերջին ամիսներին Արցախում իրոք քաղաքական թեժ գործընթացներ են, նոր կուսակցություններ են ձեւավորվել, ձեւավորվում, ստեղծվում են նախաձեռնող խմբեր: Ցավոք, պետք է նկատեմ, որ նման վերաբերմունքը, իհարկե, չի նպաստում քաղաքական դաշտի կայունացմանը, կուսակցական «շինությանը»: Որովհետեւ, ինչպես ասում են, ընտրությունից-ընտրություն կուսակցություն ձեւավորելը, ապա պասիվ վիճակում մնալը չի նպաստում ոչ միայն կուսակցական կյանքի ակտիվացմանը, այլ նաեւ ստվերում նորմալ կուսակցությունների գործունեությունները առհասարակ եւ վտանգում պետականաշինությունը:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Պարոն Բալայան, ի՞նչ կասեք Սամվել Բաբայանի թեկնածության հնարավոր առաջադրման մասին, հաշվի առնելով, որ վերջինս մարտական է տրամադրված: Եվ խոսակցություններ են շրջանառվում, որ պատրաստ են անգամ բողոքի ակցիաներ իրականացնել եւ այլն:

- Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին, ես բազմիցս ասել եմ՝ այստեղ Սամվել Բաբայանի հարցը չէ: Սահմանադրությունը փոխել եւ այդ փոփոխության արդյունքում փոխել Սահմանադրության առաջին գլխի առաջին հոդվածը, այն է՝ Արցախի սուվերենությունը, անընդունելի է: Որովհետեւ, վերջին 30 տարիների ընթացքում ճանապարհ ենք անցել, որի նպատակն է ունենալ Հայոց երկրորդ պետությունը: Չեմ կարծում, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում երկու հայկական պետությունները միասին լինեն: Սակայն այստեղ բազմաթիվ իրավական հարցեր կան, որ կարող են խնդիրներ առաջացնել Արցախի համար: Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին եւ լուրջ վերաբերմունք ցուցաբերի:

ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽ, 14 ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ ԵՎ ՀԱԶԱՐ ԿՏՈՐԻ ԲԱԺԱՆՎՈՂ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

- Սամվել Բաբայանը եւ նրա աջակիցները հայտարարում են, որ Արցախում դիկտատուրա է: Ձեր գնահատականը:

- Համենայնդեպս, այս երեսուն տարիների ընթացքում այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Արցախն է, չենք ունեցել: Ես կարծում եմ, որ հասարակական անվտանգության տեսանկյունից Արցախը եզակիներից էԱնձամբ իմ ու երկրի քաղաքացիների համար ամենամեծ արժեքը պետականությունն է: Մեր անցած պատմությունն էլ է վկայում այն մասին, որ երբ մենք ազգային պետականություն ենք ունեցել, զարգացում ենք ապահովել, ունեցել ենք ինքնատիպ մշակույթ եւ, ի վերջո, մեր ազգային-ազատագրական պայքարի տարիներին, մասնավորապես, Արցախյան պատերազմի տարիներն էլ դա են վկայում:

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

- Այսինքն` Դուք, որպես արցախցի, դե՞մ եք Բաբայանի թեկնածությանը:

- Երբ թեկնածու կլինի, այն ժամանակ կհայտնեմ կարծիքս: Իսկ Սամվել Բաբայանը գործող Սահմանադրության համաձայն չի կարող լինել թեկնածու: Ինչ վերաբերում է տարատեսակ խոսակցություններին, ակցիաներին, ապա դա ինքնին նշանակում է՝ երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին, այսինքն` հակամարտություն առաջացնել հասարակության տարբեր շերտերի միջեւ: Այս պահին հասարակության շրջանում կան տարբեր մոտեցումներ, եւ այս պարագայում նման միտումներն անչափ վտանգավոր են, մանավանդ Արցախի պես երկրի համար: Պետք է խոհեմ գտնվել եւ այս երեսուն տարիների ընթացքում ստեղծած պետականության հիմքերին մի նոր բան ավելացնել, ճանաչման գործընթացը ակտիվացնել, տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելՄենք չենք կարող հասարակության մեջ բաժանարար գծեր տանել, դա անընդունելի է:

էս «կիսաբաց լուսամուտների» ֆորմատին հաստատ արժանի չի հայ ժողովուրդը. Վահան Բաբայան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА