o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր մշակույթում «թայմ աութ» է». ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.07.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Այսօր մշակույթում «թայմ աութ» է». ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1987 թվականից Հայաստանում բնակություն հաստատելուց հետո երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ՄՐՐՈ) իր առաքելությունն է համարում ամենուր` Երեւանից մինչեւ Արցախ տարածել ու հանրահռչակել ազգային ու ժողովրդական երգն ու պարը: Ըստ նրա` ազգային մշակույթը պահպանելու համար ժամանակաշրջանն ու իշխանությունը նշանակություն չունեն, ինչպես, օրինակ, եղավ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Ազգայինը պահպանելու ու փոխանցելու նպատակով էլ 6 տարի առաջ հիմնեց «Գութան» ավադական երգի պարի փառատոնը, այն այս տարի տեղի կունենա օգոստոսի 23-ին, Կասկադում եւ նվիրված է Կոմիտաս վարդապետի 150-ամյակին: Ի դեպ, վերջին տարիների փառատոնը տեղի է ունենում նաեւ Արցախում:

Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին. «Հրապարակ»

 

«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՊԻՏԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԻ ԻՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ՈՉ ԹԵ` ՕՏԱՐԸ»

Այս տարվա «Գութանի» ծրագիրը հատկանշական է նրանով, որ նվիրում ենք Կոմիտաս վարդապետի 150-ամյակին, եւ դա հենց այնպես հայտարարելով չէ, փառատոնի ողջ ծրագիրը հագեցած է լինելու կոմիտասյան ստեղծագործութուններով, նրա ժողովածուներից վերհանած նյութերով: Բոլոր խմբերի առաջ պարտադիր պայման է դրված, կատարել Կոմիտաս վարդապետի մեկական ստեղծագործություն: Նաեւ, պետք է լինի հավաքական կատարում ողջ մասնակիցներով, մոտ 500 հոգի, բոլորս միասին երգելու ենք «Հով արեք, սարեր ջան, հով արեք»: «Գութանը» բազմաբովանդակ գործունեություն է ծավալում, օրինակ` համախմբել ավանդական, ազգային երգի, պարի բոլոր խմբերին, հետո` ամենակարեւորը, միասնաբար փորձել մեր ներդրումն ունենալ ազգային մշակույթի պահպանման եւ հանրահռչակման գործում, համատարած դարձնել մշակույթը մեր իսկ ժողովրդի մեջ: Հաճախ եմ լսում, որ ասում են, թե պետք է հայ մշակույթը օտարին հանրահռչակենք, առաջին հերթին հայ երեխան, հայ ժողովուրդը պիտի ճանաչի իր մշակույթը, դրանից հետո ավելի հեշտ կլինի օտարին ճանաչել տալը: Եթե մենք չենք ճանաչում, շրջաններում գործունեություն չենք ծավալում, պահպանելու եւ տարածելու ազգային մշակույթը, որ մեր ժողովրդին իբրեւ կրող տեսնենք, ոչ թե` ունկնդիր, անիմաստ է օտարին սովորեցնելը:

Հայաստանյան ՍԴՀԿ-ն նոր վարչություն ունի

 

«1915-ԻՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒՆԵՑԱՆՔ, ՈՐ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵՆՔ, ԻՍԿ ԱՅՍՕՐ...»

- 1987 թվականից հաստատվեցիք Հայաստանում եւ մինչեւ այսօր պայքարում եք ազգայինը, ժողովրդականը պահպանելու համար, բայց վերջին շրջանում սկսել են ազգայինի բոլոր տեսակները մերժել...

- Ժամանակաշրջանը նշանակություն չունի: Ես հաստատակամ եմ իմ արածի մեջ, գիտեմ մի բան, որ յուրաքանչյուր մարդ երբ ծնվում է, Աստված իրեն տալիս է մի կարեւոր առաքելություն, որը կատարելու ճանապարհին պիտի չնայի, թե դժվարություն կա: Այո, դժվարություն միշտ էլ եղել է, եթե համեմատվենք Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի ունեցած դժվարության հետ, երբ ժողովուրդը իր կյանքը կորցրեց, բայց մնաց իր հավատքի մեջ, իր տեսակի մեջ, իր մշակույթը պահելու համար նախընտրեց ինքնազոհողությունը, ապա ազգայինը պահելու համար մեր դժվարությունը ո՞րն է: Մշակույթը, կրոնը, հավատքը, դավանանքը, ազգային պատկանելությունը պահպանելու համար հայը ամենաթանկ բանը տվեց` իր կյանքը, իր երեխաների կյանքը: Մարդկային կորուստներ ունեցանք, որ մեր ազգային ինքնությունը պահենք ու հիմա, սոցիալական, նյութական դժվարությունների դեպքում պիտի հետ կանգնե՞նք մեր ազգային ինքնության պահպանման գործից, իհարկե ոչ: Ես Սովետական Միության կարգերի ժամանակ եմ եղել Հայաստանում, որին անմիջապես հաջորդեց Անկախությունը, ու ես էլի այստեղ եմ եւ մինչեւ այսօր էլ չեմ գնացել Հայաստանից ու ոչ էլ թողել եմ այն գործը, որը գիտեմ` կարող եմ անել:

«Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն». Արսեն Թորոսյան

- Այսօր արդեն չունենք Մշակույթի նախարարություն, այլ ունենք ոլորտի փոխնախարարներ, ըստ Ձեզ` այսպես մշակույթը երկար կգոյատեւի՞:

- Նախ պիտի հասկանանք ընդհանրապես մենք մշակույթի ուղղությունը ունենք, թե` ոչ, ինչպե՞ս պիտի իրականացվի, զարգացվի, թե` համերգներ ու միջոցառումներ  կազմակերպելու մակարդակի վրա պետք է մնանք: Այո, երբ Արմեն Ամիրյանի խորհրդականն էի, այդ ժամանակ էլ խնդիրներ կային, բայց բավականին ճիշտ ուղղությամբ էինք: Այսօր «թայմ աութ» Է, պետք է հասկանալ, թե ինչ է լինելու, բայց այդ ճանապարհին չենք կանգնում, մեր գործն ենք անում: Երբ Լիլիթ Մակունցը նշանակվեց, մի քանի օր աշխատեցինք իրար հետ, հետո` հանեցին ինձ աշխատանքից, բայց այդ ընթացքում հասցրի մի քանի առաջարկ անել տիկին Մակունցին, օրինակ` առաջարկեցի, որ ծրագրային առումով բոլոր մանկապարտեզները վերցնենք մեր նախարարության ենթակայության տակ, պատասխանատվություն կրենք դաստիարակության համար, որ վաղը տղան մեծանա, բանակից չխուսափի, հասկանա, որ իր պարտականությունն է, աղջիկն էլ` մեծանա, իմանա իր առաքելությունը: Առաջարկեցի, բայց բնականաբար ընթացք չունեցավ, մի քանի օր անց ինձ հանեցին աշխատանքից:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե Դամասկոսը, Մոսկվան եւ Անկարան ինչ կպայմանավորվեն»

 

«ԱՎԵԼԻ ՔԱՆ ՎՍՏԱՀ ԵՄ` ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՉԻ ՎԱՎԵՐԱՑՎԵԼՈՒ»

Բնականաբար այդպես պիտի լիներ, քանի որ շուտով Ստամբուլյան կոնվենցիան պիտի վավերացնեն...

- Չեմ կարծում, որ կընդունվի այդ կոնվենցիան, որովհետեւ գիտեմ իմ տեսակը, իմ ժողովրդի տեսակը: Սա գուցե ուրիշ «ազգերի» մեջ տարածվի, բայց մեր տեսակը նման երեւույթներին մերժող տեսակ է, եւ ոչ թե մերժող է, ուղղակի մերժելու համար, սա այդ դեպքը չէ, սա մեր ապրելակերպն է, մենք թող հետամնաց մնանք, շատ չզարգանանք, բայց այդ երեւույթը մերժող ենք: Ավելի քան վստահ եմ` ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու: Հեղափոխական եւ հետհեղափոխական ժամանակներում, բոլոր երկրներում շատ բան է դուրս գալիս մեջտեղ, եւ շատ անգամ հատուկ են անում: Հիմա, այն համոզմանն եմ, որ նույնիսկ դրա մասին պիտի շատ  չխոսենք, որ շատ չպրոպագանդենք:

«Իմ քայլում» լարվել են միմյանց դեմ

- Բայց չէ որ իրենք ԱԺ-ում են ելույթ ունենում, ոստիկան են ծեծում, եթերում են հայտնվում, ուզած-չուզած մտնում են մեր կյանք:

- Նման երեւույթները շատ կլինեն, մենք պետք է հաստատակամ լինենք, ամուր լինենք մեր պատկանելության մեջ, թե որտեղից ենք սերվել ու ինչեր ենք տեսել դարերի ընթացքում ու եկել-հասել ենք այստեղ: Այդ երեւույթները կգան ու կանցնեն, ինչպես Ջիվանին է ասում` Ձախորդ օրերը, ձմռան նման, գուքան ու կերթան: Մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, որ մեր երեխաները, թոռները, ծոռները ապրեն մեր հայրենիքում, որովհետեւ մենք բախտավոր ենք, որ ունենք Հայաստան ու այդ հայրենիքը շենացնելը յուրաքանչյուրիս գործը պիտի լինի:

Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. «Փաստ»

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ Է»

Իսկ մշակութային «թայմ աութը» դեռ երկա՞ր կլինի:

- Ընդհանրապես ով գործ է արել, հիմա էլ է անում: Մշակույթի ապագան մեր ձեռքում է, դարեր շարունակ պետականություն չունենալով` մեր մշակույթն է պահել մեզ, նոր մշակույթ է ստեղծվել եւ պահպանվել եւ զարգացել, իսկ այսօր մենք, փառք Աստծո, պետականություն ունենքդրա համար պետք է մեր մշակույթը պահենք:

Ինչպես «Իրավունքը» նշեց 30-ամյակը (ամբողջական տեսանյութ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА