o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ղազախստանում մտադիր են օրինականացնել Հայաստանից մեքենաների գնումները

01.08.2019 17:32 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ղազախստանում մտադիր են օրինականացնել Հայաստանից մեքենաների գնումները

Ղազախստանի քաղաքացիները զանգվածաբար գալիս են Հայաստան, ստանում այստեղի գրանցում, այստեղից գնում ԱՄՆ-ից բերված էժան մեքենաներ ու հայկական պետհամարանիշներով տանում Ղազախստանում օգտագործելու։ Սա նրանց ձեռնտու է, որովհետև ԵԱՏՄ կազմում Հայաստանը դեռ արտոնություն ունի և կարող է ցածր մաքսազերծում առաջարկել։

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են ներկրված ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը

Ղազախստանի իշխանությունները մինչ այս որոշել էին կոշտ միջոցներով պայքարել այս երևույթի դեմ։ Սակայն հիմա մեղմացրել են իրենց վերաբերմունքը և մտադիր են «արգելելու փոխարեն օրինականացնել» այս մեթոդը։ Այդ մասին հայտարարել է երկրի արդյունաբերության ու ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալը։

Նա հայտարարել է, որ Հայաստանի միջոցով Ղազախստան հասնող մեքենաներն ավելի էժան են, քան տեղական արտադրանքը։ Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, պետք է թույլ տալ, որ մարդիկ դա անեն օրինական ճանապարհով։ Բանն այն է, որ բացի տեղական մեքենաշինությանը «խփելուց», այս մեթոդը վտանգ է ստեղծում նաև ճանապարհներին․ հայկական համարներով մեքենաները չեն տուգանվում, ինչի արդյունքում այդպիսի մեքենաների վարորդներն ավելի շատ են խախտումներ անում։

Փոխնախարարն ասել է, որ անհրաժեշտ է օրինականացնել այս միջնորդավորված գնումները, որպեսզի և՛ խուսափեն հայկական պետհամարանիշներով մեքենաներից, և՛ կարողանան հարկեր գանձել ավտոներկրողներից։ Թե ինչպես են ներկրողներին խրախուսելու հարկերից չխուսափել, փոխնախարարը չի մանրամասնել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА