o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.08.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հայտնի հեքիաթը` ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ: Հիմա երեւի թե, մեծն լոռեցու հոգին ահավոր զարմացած է, քանզի այդ հեքիաթը իրականություն է դարձել տեղեկատվական դարաշրջանում` 21-րդ դարում, եւ իրականություն դարձնողը ոչ այլ ոք է, քան` Նիկոլը. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա` 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետեւյալ խոշոր ծրագրերը...»: Ու թվարկում է, թե որ ոլորտում` ինչ: Իզուր չէ, որ նրան անվանում են սուտ Նիկոլ` եթե արդեն իսկ մեկ քառորդով բյուջեի եկամուտները աճել են, ապա, գրողը տանի, ինչո՞ւ ինչպես ազատ եւ հպարտ, այնպես էլ սովորական քաղաքացիները մեկ քառորդով ավելի լավ չեն ապրում:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ահա ոստիկանությունը շտապեց զեկուցել, որ  գտել է Եռաբլուրը պղծողին, Աշտարակի գերեզմանատնից բերման ենթարկելով Երեւանի 50-ամյա մի բնակչուհու: Կինը իրավապահներին հայտնել է, որ այրված մոմ է լցրել շիրմաքարերին` անեծքը հանելու համար եւ որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» եւ այլ գերեզմանոցներում: Դեպքի հանգամանքները պարզվում ենՈւրեմն ինչ, հավատա՞նք, որ դա սոսկ ինչ-որ մեկ առանձին վերցրած կնոջ` սեւ մոգության միջնադարյան ծեսերի արգասիք է: Ճիշտն ասած, չենք հավատում եւ հույժ զարմացած ենք, իբր թե կազմակերպիչներ չկան: Ուստի համաձայն ենք քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆԻ ասածին. «Դա կարող էր անել միայն խաղաղություն մուրացող, Ադրբեջանի հետ բարեկամություն փնտրող, ադրբեջանցուն սիրող քաղաքացին, որը չունի հայրենիք, պետական եւ ազգային պատկանելություն, որի համար գոյություն չունեն ազգային արժեքներ, իդեալներ, որի համար աշխարհը մեկն է, իսկ ինքը` այդ աշխարհի քաղաքացի: Սա թաքնված հարված էր մեր ազգային ինքնությանը, պետականության հիմքերին, գենետիկորեն պահպանված պայքարելու, զոհվելու, բայց հաղթելու կոդին: Խորապես համոզված եմ, որ սրբապիղծները շատ լավ հաշվարկել են ե՛ւ թիրախը, ե՛ւ այն վնասելու միջոցը` մոմը, որը շատ մեծ ջանքերի գնով հնարավոր է լինելու մաքրել շիրմաքարերի վրայից»: Եվ զարմանալով հանդերձ հետեւողականորեն հարցնելու ենք` հարգելի ոստիկաններ, ո՞ւր են կազմակերպիչները եւ ովքե՞ր: Ախր, այդպիսի պատահականություններ չեն լինում:

ԶԱՐՄԱՆՔ

Այսօր էլ թրաշամանուկ կառավարության ամենատհաճ դեմքերից մեկի` Արսեն Թորոսյանի սեւն է տալու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար ԷԴԳԱՐ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ. «Օգոստոսի 2-ին ժամը 11:00-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի շենքում (Արմենակյան 129, 5-րդ հարկ) տեղի է ունենալու մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվելու է իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն եւ խոսվելու է այլ կարեւոր հարցերի մասին»: Իսկ թե ինչպիսի զարմանալի եւ սկանդալային բան է հնչելու` կարելի է ենթադրել: Ժամանակին Խուրշուդյանին աշխատանքի էր վերցրել հենց Արսեն Թորոսյանը, սակայն վերջինս զարմանալիորեն իրեն դրսեւորել էր ոչ թե որպես թրաշամանուկ, այլ որպես պարկեշտ եւ պատասխանատու պետական պաշտոնյա: Նա Գարդասիլի կասկածահարույց քարոզի համար տուգանել էր նախարարի մտերիմ ընկերոջը` Վահե Տեր-Մինասյանին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА