o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հաստատեց՝ իր ու Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են

02.08.2019 14:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հաստատեց՝ իր ու Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են

Իմ ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերություններում կա որոշակի լարվածություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:

Նա նշեց՝ չի կարող հերքել, քանի որ այս մասին անընդհատ խոսվում է։

«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դրանք կհարթվեն», - ասաց Է. Խուրշուդյանը:

Դիտարկմանը, որ գարդասիլի վերաբերյալ իրենց տարածած  հաղորդագրությունից հետո բարձրացվել է իր պաշտոնանկության հարցը, Էդգար Խուրշուդյանն արձագանքեց՝ այսօրվա դրությամբ իր պաշտոնանկության հարց չկա։

«Ես շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները», - ասաց նա:

Aysor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի ու Թրոսյանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ հաշվեքննիչ պալատը ոլորտային զեկույց հրապարակեց, որտեղ, ի թիվս այլ թերությունների, նշվում էր, որ պետական պատվերի գումարների բաշխումը և այդ միջոցների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է առողջապահության նախարարությունը, ինչն ուղղակի կոռուպցիոն ռիսկ է և առաջարկվում էր այդ վերահսկողությունը վերապահել տեսչական մարմնին, Էդգար Խուրշուդյանը պատասխանեց՝ այդ մասին նախարարի հետ խոսել են:

«Նախարարը ևս նշել է, որ արվում են որոշակի գործողություններ, կարող է նոր մարմին ձևավորվի, բայց այս պահի դրությամբ ոլորտի հսկողությունը տրված է տեսչական մարմնին», - ասաց նա:

Խուրշուդյանն ասաց, որ Արսեն Թորոսյանի հետ վերջին շփումը եղել է խորհրդի նիստի ժամանակ:

«Դրանից հետո որևէ շփում չենք ունեցել», - ասաց նա:

Հարցին՝ Արսեն Թորոսյանը խորհրդի նիտի ժամանակ ասե՞լ է՝ «քաղաքացուն պասլատ անեիր», Էդգար Խուրշուդյանը պատասխանեց, որ չի ցանկանում ասել՝ ինչ-որ մեկն ինչ է ասել:

«Հիմա, եթե ես կանգնեմ ասեմ, որ պարոն Թորոսյանն ինչ-որ բան է  ասել, դա իմ սկզբունքներին դեմ է, եթե ասել է, հարցն ուղղեք իրեն, թող ինքն էլ ասի, ես չեմ ուզում դրան անդրադառնանք», - ասաց նա:

ՄԻՊ-ը Մոսկվայում քննարկել է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրները

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА