o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների շուրջ ստեղծված իրավիճակը

02.08.2019 18:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով՝ նրանց ազատում են աշխատանքից. «Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։

Անկարան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի հարցը Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին

Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։ Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА