o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանում 2750 տարվա վաղեմության գերեզմաններ են հայտնաբերվել

03.08.2019 18:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վանում 2750 տարվա վաղեմության գերեզմաններ են հայտնաբերվել

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վանի Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացվում են հնագիտական պեղումներ։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին բեռնատարում

Ըստ պեղումների աշխատանքը գլխավորող թուրք պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի՝ 2750 տարվա վաղեմություն ունեցող գերեզմանները բացահայտում են  թաղումն իրականացնելու չորս տարբեր ձև, որոնք կիրառվել են ուրարտական շրջանում։ Առաջինը՝ դիակիզումից հետո մոխիրը կճուճի մեջ դնելով թաղելու ձևն է, երկրորդը՝ դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմանները և չորորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելը։

«Սա ի ցույց է դնում բազմաստված կրոնական համակարգ դավանող հասարակության հանդուրժողական մթնոլորտում թաղումներն իրականցնելու մշակույթը»,- նշել է թուրք պրոֆեսորը։

Բնականաբար, այս ամենը ներկայացվում է որպես հայկական մշակույթի հետ առնչություն չունեցող Ուրարտուի պատմամշակութային ժառանգություն։ Նշվում է, որ Չավուշթեփե (Հայկաբերդ) բերդը կառուցվել է Ուրարտուի արքա Սարդուրի 2-րդի օրոք։

Հիշեցնենք, որ ըստ ավանդության՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, որ անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА