o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորք-Մարաշ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են ՔԿՀ (Բացառիկ կադրեր)

02.08.2019 22:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Նորք-Մարաշ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են ՔԿՀ (Բացառիկ կադրեր)

Նորք-Մարաշ խմբի ղեկավար, արդեն 4 տարի անազատության մեջ գտնվող ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, որին առողջական վատթար վիճակում տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, բուժման անփոփոխ ելքով կրկին տեղափոխել էին Քրեակատարողական հիմնարկ` չնայած նրան, որ առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ պետպատվերի ուղեգիրը պատրաստ է, որպեսզի հետազոտություն եւ բուժում ստանա բազմապրոֆիլ հիվանդանոցում: Ուղիղ մեկ շաբաթ առաջ Արթուր Վարդանյանին քրեակատարողական հիմնարկից նորից տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց: Այսօր «Իրավունքին» հայտնի դարձավ, որ Ա. Վարդանյանին կրկին տեղափոխում են ՔԿՀ:

«Հայֆեստի» հաջողված լինելու գնահատականը թողնում եմ հանդիսատեսին. Արթուր Ղուկասյան (տեսանյութ)

Մեր ունեցած տեղեկություններով՝ Ա. Վարդանյանը մաշկի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, իսկզբանե ասել էին, որ նա պետք է բուժվի մաշկաբանական կենտրոնում: Սակայն, նրան տեղափոխում են այս հիվանդանոցից այն հիվանդանոց եւ առողջական անփոփոխ վիճակով յուրաքանչյուր անգամ դուրս գրում հիվանդանոցից եւ ուղարկում քրեակատարողական հիմնարկ:

Ի դեպ, նշենք, որ Արթուր Վարդանյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը կրկին չի կայացել: Սրա հետ կապված Ա. Վարդանյանի պաշտպան ԱՐԱՅԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է տվել հանցագործության մասին (դատավոր Արմեն Ժորայի Բեկթաշյանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը առանց որեւէ օրինական պատճառի կամ հիմքի դատական նիստեր չկայացնելու ձեւով միջամտելու մասին): Ա. Պապիկյանը մասնավորապես նշել է, որ դատավոր Ա. Բեկթաշյանը «պատշաճ ջանասիրությամբ» խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ստորեւ ներկայացնում ենք բացառիկ կադրեր, թե ինչպես են Արթուր Վարդանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում քրեակատարողական հիմնարկ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА