o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մալազիայում դայակը սեփական կյանքի գնով երեխաներին փրկել է հրդեհից

03.08.2019 18:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մալազիայում դայակը սեփական կյանքի գնով երեխաներին փրկել է հրդեհից

Մալայզիայի Ջոհոր նահանգում կինը մտել է այրվող տուն՝ երկու փոքր երեխաների փրկելու և հատուցել է սեփական կյանքով, գրում է lenta.ru-ն:

Պուտինը բարձրացրել է սեփական աշխատավարձը

Մինչ նրա հոգածության ներքո գտնվող փոքրիկները քնած են եղել, 59-ամյա դայակը գնացել է խանութ՝ նրանց համար նախաճաշ գնելու: Երբ վերադարձել է, տունը ծածկված է եղել կրակով: Աղբյուրի հաղորդմամբ՝ ներսում ննջող երկու աղջիկներից մեկը նրա թոռնուհին է եղել:  Կինը ցանկացել է նետվել տուն նրանց փրկելու, սակայն անցորդները թույլ չեն տվել:

Այրվող տուն է մտել դայակի 31-ամյա որդին: Հրդեհի պատճառով նա չի կարողացել հասնել ննջարան։ Մինչ տղամարդը այլ ճանապարհ էր փնտրում, նրա մայրը թաց սրբիչ է գցել իր գլխին և վազել է աղջիկների հետևից: Երբ տղամարդը վերջապես կարողացել է մտնել ննջարան, նրա մայրն արդեն նստած է եղել հատակին և երեխաներին պաշտպանել է կրակից:

Աղջիկներից մեկն անվնաս է մնացել, մյուսը ոտքերի շրջանում այրվածքներ է ստացել: Դայակը մարմնի 80 տոկոսի այրվածքներ է ստացել, այդ թվում՝ դեմքի, կրծքի, մեջքի, ձեռքերի ու ոտքերի: Մի քանի ժամ անց նա մահացել է հիվանդանոցում։ Հրդեհի պատճառը չի հաղորդվում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА