o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանը մերժել է Զարիֆի հետ հանդիպման Թրամփի հրավերը

03.08.2019 20:33 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը մերժել է Զարիֆի հետ հանդիպման Թրամփի հրավերը

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավեր է ստացել, գրում է The New Yorker-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Զելենսկին ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ «շատ բան ունի ասելու»

Ինչպես նշում է հրատարակությունը, հրավերը Զարիֆին է փոխանցել ամերիկացի կոնգրեսական Ռենդ Փոլը՝ իրանցի նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ դրանից հետո Զարիֆը առաջարկը փոխանցել է իրանական իշխանություններին, որոնք «այս անգամ հավանություն չեն տվել հանդիպմանը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ՝ սառեցնելով ԱՄՆ-ում նրա ակտիվներն ու  արգելելով Միացյալ Նահանգների քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին նրա ներգրավմամբ բիզնես վարել: Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ Ջավադ Զարիֆին երկխոսության առումով այլևս առաջնային պաշտոնյա չի համարում:

Նախարարն իր հերթին հայտարարել էր, որ Իրանից դուրս որևէ այլ երկրում ակտիվներ չունի, հետևաբար չի տուժի պատժամիջոցներից: Նա դրանց սահմանման պատճառն իր՝ աշխարհում Իրանի հիմնական ներկայացուցիչը լինելու փաստն էր համարել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА