o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՄ-ն նոր միգրացիոն քաղաքականություն կմշակի». Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

03.08.2019 22:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԵՄ-ն նոր միգրացիոն քաղաքականություն կմշակի». Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրամիության իշխանությունները նոր միգրացիոն քաղաքականություն կմշակեն, որպեսզի բոլոր անդամ երկրներն ավելի արդար կերպով կիսեն այդ ոլորտի պատասխանատվությունը, հաղորդում է korrespondent.net-ը՝ Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը հղումով:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է փախստականների խնդրի կարգավորման նոր ծրագիր, որը պետք է լինի «բարձրորակ, բայց մարդասիրական»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քննել փախստականների հոսքի կառավարման քաղաքականությունը։

«Ես գիտակցում եմ, որ Իտալիան, Հունաստանը և Իսպանիան իրենց աշխարհագրական դիրքի պատճառով ավելի շատ են ենթակա փախստականների ներհոսքին»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Իր հերթին Կոնտեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նորընտիր ղեկավարի հետ հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տնտեսական աճը, աշխատանքի տեղավորումը, միգրացիան և կլիմայական փոփոխությունները:

Ինչպես հայտնի է, հուլիսի 16-ին Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովի նոր նախագահ է ընտրել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։  Նա նոյեմբերից պաշտոնապես կփոխարինի Ժան-Կլոդ Յունկերին և կդառնա այդ պաշտոնում առաջին կինը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА