o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նա արյուն էր տենչում». Տեխաս նահանգում իրականացված հրաձգության ականատեսները պատմել են կատարվածի մանրամասները

04.08.2019 17:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Նա արյուն էր տենչում». Տեխաս նահանգում իրականացված հրաձգության ականատեսները պատմել են կատարվածի մանրամասները

ԱՄՆ Տեխաս նահանգի՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող և զգալի թվով մեքսիկացի բնակիչներ ուենցող Էլ Պասո քաղաքում տեղի ունեցած հրաձգության ականատեսները պատմել են դեպքի մանրամասները, գրում է РИА Новости-ն:

Փորձագետը պատմել է, թե չինացի զբոսաշրջիկներին ինչն է հետաքրքրում Ռուսաստանում

Ականատեսներից մեկը՝ Քենդալ Լոնգ անունով, հայտնել է, որ հրաձիգը արյուն է տենչացել, և ենթադրել, որ տեղի ունեցածը նախօրոք ծրագրված է եղել: Նրա խոսքով՝ երբ մարդիկ սկսել են փախչել, թվացել է, թե հարձակում կատարած անձը փորձում է հնարավորինս արագ կրակել բոլորի ուղղությամբ՝ ցանկանալով հնարավորինս մեծ թվով մարդկանց սպանել: Լոնգը նշել է նաև, որ Էլ Պասոն ԱՄՆ-ի ամենաանվտանգ քաղաքաներից է համարվում, սակայն վերջին դեպքերից հետո իրավիճակը հավանաբար կփոխվի:

«Մենք պարզապես գնումներ էինք կատարում, կանացի հագուստի բաժնում էինք և պատրաստվում էինք վճարել, երբ մայրիկս ձայներ լսեց, իսկ երբ շուրջը հայացք գցեց, ասաց, որ խոսքը հրաձգության մասին է, մեզ բղավեց՝ փախեք, ես բռնեցի կրտսեր եղբորս ձեռքը և մենք վթարային ելքով դուրս վազեցինք»,- պատմել Բրիթնի Լեչուգան:

Աղջկա խոսքով՝ ողբերգության պահին առևտրի կենտրոնում շատ երեխաներ են եղել, որոնք չեն կարողացել գտնել իրենց ծնողներին: «Բոլորը բղավում էին, բոլորը շոկի մեջ էին և, չիմանալով ինչ անել, փորձում էին թաքնվել»- հավելել է Բրիթնին:

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Walmart առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունն առնվազն 20 մարդու կյանք է խլել, 26-ը տուժել են, նրանցից շատերի վիճակը ծանր է: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդի, որը հենց դեպքի վայրում հանձնվել է իրավապահներին: Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն: Դեպքի առթիվ ատելության հողի վրա հանցագործության հոդվածով քրեական գործ է հարուցվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА