o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Բրիտանիան ողջունել է Սկրիպալների թունավորման գործի առնչությամբ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած նոր պատժամիջոցները

04.08.2019 18:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Բրիտանիան ողջունել է Սկրիպալների թունավորման գործի առնչությամբ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած նոր պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը ողջունել է ԱՄՆ-ի կողմից Սկրիպալների թունավորման գործի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները:

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի կողմից Սոլսբերիում մահացու նյարդակաթվածահար նյութի գործածմանն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցները և այդ երկրի կողմից ցուցաբերվող անսասան աջակցությունը»,- թիվթերյան իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինին Ռաաբը՝  նշելով, որ չի պատրաստվում կանգնել ու նայել, թե ինչպես է այդ «սարսափելի զենքը» կիրառվում առանց որևէ հետևանքների:

Թրամփն արձագանքել է Ռուսաստանից լրտեսի տարհանման մասին հաղորդմանը

Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտնել էր գործի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթի մասին: Պատժամիջոցները պայմանավորված են նրանով, որ Մոսկվան, Վաշինգտոնի պնդմամբ, «երաշխիքներ չի ներկայացրել ամերիկյան օրենքի շրջանակներում»: Խոսքը «քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման» օրենքի մասին է, որը կիրառվել է Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի առնչությամբ:

Պատժամիջոցների առաջին փաթեթը Սկրիպալների գործով սահմանվել էր անցյալ տարվա օգոստոսի 27-ին:

Հիշեցնենք, որ ՌԴ հետախուզության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել էին 2018-ի մարտին`բրիտանական Սոլսբերիում: Լոնդոնը կատարվածի մեջ մեղադրում է Ռուսաստանին, ինչը Մոսկվան կտրականապես հերքում է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА