o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում երրորդ հրաձգության դեպքը. Չիկագոյի մանկանան խաղահրապարակում 7 մարդ է տուժել

04.08.2019 22:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում երրորդ հրաձգության դեպքը. Չիկագոյի մանկանան խաղահրապարակում 7 մարդ է տուժել

Չիկագոյի մանկական խաղահրապարակում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է վնասվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին և տեղի ոստիկանությանը:

Դիարբեքիրում պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Միջադեպը գրանցվել է տեղի ժամանակով 1:20-ին (երևանյան 10:20-ին): Անհայտ անձը կրակ է բացել սև գույնի Chevrolet Camaro մակնիշի մեքենայից:

Սա ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած հրաձգության երրորդ դեպքն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել Տեխասի Walmart առևտրի կենտրոնում տեղի ունեցած հարձակման մասին, որի հետևանքով 20 մարդ մահացել էր, 26-ը՝ վիրավորվել: Հրաձիգը ձերբակալվել է:

Ավելի ուշ հրաձգություն է տեղի ունեցել Օհայո նահանգում, որի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 26-ը վիրավորվել:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА