o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը հայտնել է Եփրատի արևելյան ափին ռազմարշավ սկսելու մասին

05.08.2019 09:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը հայտնել է Եփրատի արևելյան ափին ռազմարշավ սկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական արշավ կսկսի Եփրատի արևելյան շրջանում և այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին:

«Մենք կմտնենք Եփրատ գետից արևելք ընկած հատվածը, ինչպես մտել ենք Աֆրին, Ջերաբլուս և Էլ-Բաբ: Մենք տեղեկացրել ենք այդ մասին Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Մենք չենք կարող լռություն պահպանել մեր երկրի նկատմամբ հարձակումների պարագայում», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը:

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

Ավելի վաղ, թուրք ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է սկսել ռազմարշավը Եփրատի հյուսիսում, ինչպես նաև Մանբիջում՝ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ը դուրս չբերի նրանց այնտեղից: Ավելի ուշ, նա տեղեկացրել էր, որ որոշել է հետաձգել ռազմարշավի մեկնարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերին ունեցած հեռախոսազրույցից հետո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА