o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Խաչատրյանը մսամթերք արտադրող ընկերությունների հետ քննարկել է շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները

05.08.2019 18:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Խաչատրյանը մսամթերք արտադրող ընկերությունների հետ քննարկել է շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղներ ներկայացնող տնտեսվարողների հետ։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՄԻՊ-ը Մոսկվայում քննարկել է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրները

Հերթական հանդիպումը  մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։

Հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած  և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է  դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։

Տնտեսվարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշկման խնդիրներին։

Քննարկվել են նաև արտադրողների և  իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА