o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոնկրետ լափշա կախեց բոլորիս ականջներից». Մ. Խաչատրյանը՝ Ն. Փաշինյանի ելույթի մասին

05.08.2019 23:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Կոնկրետ լափշա կախեց բոլորիս ականջներից». Մ. Խաչատրյանը՝ Ն. Փաշինյանի ելույթի մասին

«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե Փաշինյանն ինչպես է իր «գոռացող» թիմին հիմա էլ տարել Արցախ ու փորձում է այնտեղ արցախցիների «խելքն ուտել»», - այս մասին նշում է Երեւանի ավագանու նախկին անդամ, առողջապահության փորձագետ, բժիշկ-նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ շեշտում. «Սիրելի՛ արցախցիներ, այդ խոսքերն այստեղ էլ են ասվել, այդ խոսքերին այստեղ էլ են խաբվել։ Այստեղ էլ շուրջ 300 հոգի դրոշակներով ու լոզունգներով շրջապատել էին բեմը եւ յուրաքանչյուր մոտեցողի բլոկի էին ենթարկում։ Այս ամենի վրայից, ցավոք, գալիս է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոտը, ինչն ինձ մոտ միմիայն վատ զգացողություններ ու հիշողություններ է արթնացնում։ Հայաստանի Հանրապետությունում չի եղել հեղափոխություն, խնդրում եմ Արցախում լինեք միասնական, կուռ ու զգոն։ Խնդրում եմ թուլ չտաք քաղաքական մանիպուլյացիաներին սողոսկել ձեր միտքն ու սիրտը։ Մենք միասնական են։ Միասնական ենք եղել Արցախյան պատերազմի տարիներին (հորս` որպես բժիշկ ծառայության տարիներին մեծացել եմ օդային տագնապների տակ ու տեսել եմ հատակին փռված անկողիններում կազդուրվող մեր հերոսներին)։ Միասնական ենք եղել նաեւ այն օրերին, երբ Աննա Հակոբյանը մեր ապրիլյան հերոսներին անվանեց անիմաստ զոհեր։ Միասնական ենք եղել այն օրերին երբ իմքայլական Կ. Փաշոյանը մեր հերոս Ռոբերտ Աբաջյանին անվանեց մանկական դեմքով տղա։ Միասնական ենք եղել նաեւ այն ժամանակ, երբ Ռոբերտի կեղծ պապիկը պաթոսով լեցուն ելույթ էր ունենում Հանրապետության Հրապարակում։ Միասնական ենք եղել այն ժամանակ, երբ կապույտ մազերով աղջիկը ցանկանում էր թշնամություն հրահրել մեր միազնական ազգի մեջ։ Եվ այլն ... եւ այլն ... Բոլորիս համբերություն, միասնություն ու զգոնություն»։

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

Եզրափակելով խոսքը՝ Մ. Խաչատրյանը նշել է. «Թույլ չտանք քաղաքական տեխնոլոգիաներին սողոսկել մեր գիտակցության մեջ ու քայքայել մեր միասնական երկիրը»։ Իսկ որպես հետգրություն՝ հավելել է. «Կոնկրետ առողջապահությանը վերաբերվող հատվածում կոնկրետ լափշա կախեց բոլորիս ականջներից»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА