o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները մշակում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նոր մեթոդ

06.08.2019 12:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները մշակում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նոր մեթոդ

Մոսկվայի պետական համալսարանի մի խումբ քիմիկոսներ մշակում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նոր մեթոդ։ Եթե մինչեւ հիմա անալիզի համար օգտագործվում էր միայն արյունը, ապա այժմ կարելի է արյան փոխարեն հետազոտել քրտինքը։

Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ անտարբեր մրգերի եւ բանջարեղենի նկատմամբ

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտները ստիպված են օրը մի քանի անգամ ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը դժվարացնում է նրանց կյանքը եւ ստեղծում ոչ քիչ անհարմարություններ։

Նոր մշակումը թույլ է տալիս պացիենտներին հրաժարվել օրվա ընթացքում էքսպրես-անալիզից եւ կատարել քրտինքի անալիզ, որն անհամեմատ ավելի հեշտ է եւ որի համար մատը ծակելու հարկ չկա։

Գիտնականների մշակած բիոսենսորը պլատինե էլեկտրոդ է, որը մոդիֆիկացված է այդ թվում գլյուկոզոօքսիդազայի ֆերմենտով։ Նոր մեթոդը հիմնվել է այն բանի վրա, որ գլյուկոզոօքսիդազան ռեակցիայի մեջ է մտնում քրտնքի մեջ պարունակվող գլյուկոզայի հետ եւ ձեւավորում  ջրածնի պերօքսիդ։ Այս նյութի պարունակությունը թույլ է տալիս որոշել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

«Անընդհատ քրտինքը վերլուծության ենթարկող բիոսենսորն արձագանքում է արյան մեջ շաքարի (գլյուկոզայի) պարունակության փոփոխությանն առանց ձգձգման՝ դրսեւորելով դիաբետի ոչ ինվազիվ մոնիթորինգի հնարավորություն։ Աշխատանքների շարունակումն այս ուղղությամբ, անշուշտ, կհանգեցնի հարյուրավոր մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,- ասել է հետազոտության ղեկավար Արկադի Կարյակինը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА