o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դրվագներ Շվարցենեգերի ֆիլմագրությունից

06.08.2019 22:08 ՄՇԱԿՈՒՅԹ
Դրվագներ Շվարցենեգերի ֆիլմագրությունից

«Տերմինատոր(1984)/ «Տերմինատոր 2․ Դատաստանի օրը» (1991) Հենց Ջեյմս Քեմերոնի դեբյուտը փառք բերեց «երկաթյա Արնիին»։ Իհարկե, առաջին «Տերմինատորն» ավելի շատ Սառա Քոնորի մասին է, քան կիբորգ-մարդասպանի։ Ի դեպ, նախապես Շվարցը պետք է հանդես գար զինվորական Քայլ Ռիզի դերում, սակայն Քեմերոնը համոզեց նրան մարմնավորել ռոբոտին, եւ ավստրիացին այդ մարմնավորումը կատարեց հիասքանչ կերպով։ Այդ ֆանտաստիկ սլեշերում Շվարցը ամենախոշոր ու ահարկուն է, ամենահզորը, սակայն պետք է նաեւ ասել՝ ամենից անհետաքրքիրը։ Սառը հայացքով չարագործ, հզոր ու ահարկու, որը ներկայացնում էր հակամարդասիրական բանականությունը։

Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից. ցուցադրություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

Եվ ինչ, միթե էմոցիաների բացակայությունը նույնպես էմոցիա չէ։ Ամեն դեպքում ժապավենն ունեցավ շարունակություն, որը այս անգամ պատմում էր ըմբոստացած մեքենաների դեմ պայքարի մասին։ «Դատաստանի օրը» հիասքանչ սիքվել է, որը ավելի շատ ռիմեյք է ներկայացնում։ Քեմերոնը հիանալի կերպով կարողացավ մռայլ ռետրո-հորրորին վերափոխել դիտարժան «ընտանեկան» բլոքբասթերի, որը պատմում է տղայի ու ռոբոտի մասին։

Այդ ժամանակների ամենաթանկարժեք ֆիլմում Շվարցը զգեստափոխվեց մարդասպանից, որը չէր մտածում, չէր խորհում, այլ միայն գործում էր, մարդկայնացած մեքենայի, ձեռքի սպիով, «Հարլեյ» նստած, եւ դարձավ, ըստ էության հայր չարաճճի տղայի համար, ով ապագա հեղափոխական էր, ու կարգադրում էր ռոբոտին չսպանել սովորեցնելով նաեւ՝ ժպտալ։ Մեր աշխարհը, որը դատապարտված էր կործանման, փրկվեց, որովհետեւ ռոբոտը հասկացա, թե ինչու են մարդիկ լալիս, եւ այրվեց հալված մետաղի մեջ հանուն մեր մեղքերի։ «Տերմինատորներըը» ճանապարհ հարթեցին «Մատրիցայի» համար, կարծում են կինոգետները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА