o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով որոշումը

06.08.2019 15:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հրապարակվել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 5-ին հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով որոշում. դատարանը որոշել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի մերժել:

Հիշեցնենք՝ հայցվոր Իոաննիսյանը ներկայացրել էր իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։

Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Դանիել Իոաննիսյանի հասցեին։ Մալյանն այդ տեսանյութում Իոաննիսյանին անվանել է ստախոս։

Պատասխանողը խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:

Ըստ հայաստանյան օրենսդրության, որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մեկ ամսվա ընթացքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА