o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղիքային վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

06.08.2019 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աղիքային վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում: Աղիքային վարակների ընդհանուրխմբում սալմոնելոզներով հիվանդացությանաճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018թվականի անցած ամիսների հետ`արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ: Աճն արձանագրվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում: Աշխուժացում է նկատվում նաև էշերիխիոզների առումով, մասնավորապես՝ վերջին 2 ամսվա ընթացքում: Համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ դեպքերիգերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն): Աղիքային վարակների բարդություններից խուսափելու, ինչպես նաև դրանց առաջացումը (այդ թվում՝ բռնկումների) և տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ

• մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես, • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

• սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում

, • չգնել արտաքին միջավայրի գործոնների՝արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,

• բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

 • սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով,

• առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,ծ

• պատահական վայրերից սունկ չգնել, գնված սունկը լվանալիս լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,

• չլողալ կասկածելի ջրամբարներում,

• եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժությամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության ինչպես քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացման: 


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА