o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկին Դոնբասում ուկրաինացի զինվորականների մահվան դեպքից հետո «շտապ» զանգահարել է Պուտինին

07.08.2019 15:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զելենսկին Դոնբասում ուկրաինացի զինվորականների մահվան դեպքից հետո «շտապ» զանգահարել է Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա հայտնել է ճեպազրույցի ժամանակ:

Զրույցի թեման է եղել Դոնբասում օգոստոսի 6-ին ուկրաինացի զինվորականների մահը, գրում է korrespondent.net-ը:

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Ես այսօր առավոտյան խոսել եմ ՌԴ նախագահի հետ: Շտապ նրան եմ զանգահարել, ասել, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղությանը»,- հայտնել է Զելենսկին:

Նա հավելել է, որ խնդրել է Պուտինին ազդել ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների վրա, որպեսզի նրանք «դադարեցնեն մեր մարդկանց սպանությունները»:

Նաև խոսվել է գերիների վերադարձի, ականազերծման մասին:

«Ես ասում եմ, որ մեր մարդկանց սպանում են, իսկ ինձ ասում են, որ կան ինչ-որ դետալներ, երբ մեր մարդիկ կրակում են քաղաքացիականների վրա: Բոլորն են խոսում այն մասին, որ ցանկանում են խաղաղություն»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ խոսքից գործի է պետք անցնել:

Նա նշել է, որ հաջորդ զանգը նա մտադիր է կատարել Թուրքիայից՝ այս անգամ արդեն Ֆրանսիայի նախագահին: Իսկ այսօր, ըստ նրա, պետք է դեռ զանգահարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և պայմանավորվի շտապ հանդիպման մասին, «որպեսզի այլևս չասենք միմյանց, որ այս տարի պետք է նորմանդյան ձևաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա) հանդիպում կազմակերպվի»:  

«Իսկ դեռ որքան մարդ կարող է զոհվել այս տարի: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ, որ հանդիպումը կայանա մոտ ապագայում»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Իր հերթին Կրեմլից հայտնել են, որ զրույցի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ դեէսկալացիայի համար հարկավոր է բացառել ուկրաինական զորքերի կողմից բնակավայրերի գնդակոծությունները, որոնք «խաղաղ բնակչության շրջանում զոհերի են հանգեցնում»:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА