o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին

07.08.2019 15:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին

Ոստիկանապետի այլ հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել նաև ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։

Միևնույն ժամանակ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնում, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի ռեզերվում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА