o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ-ի ներկայացրած դիմումը․ այն կքննվի առաջնահերթության կարգով

07.08.2019 17:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ-ի ներկայացրած դիմումը․ այն կքննվի առաջնահերթության կարգով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.

Ի՞նչ է խոսել Սեյրան Սարոյանը Փաշինյանի հետ եւ ինչ պատասխան է ստացել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։


«Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»,- ավելի վաղ հայտնել էին ՍԴ-ից:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА