o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերվել ու առգրավվել են արգելված իրեր

08.08.2019 12:25 ԻՐԱՎՈՒՆՔ
«Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերվել ու առգրավվել են արգելված իրեր

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում խցերից հայտնաբերել են ինքնաշեն 2 պարան և 2 պարսատիկ, 1 բջջային հեռախոս, 1 մարտկոց, 3 լիցքավորիչ, 2 ականջակալ, 3 զառ, 36 գործարանային և 32 ինքնաշեն եղանակով պատրաստված խաղաքարտեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Որպես անհայտ որոնվող 12-ամյա տղան հայտնաբերվել է Նոր Խարբերդի տներից մեկի նկուղում

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА