o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի վեց վախերը

10.08.2019 08:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Նիկոլի վեց վախերը

Օրերս Նիկոլը հանդես եկավ Համահայկական կոնսենսուսի իր պատկերացրած վեց կետերով: Սակայն իրականում դրանք  ոչ թե կոնսենսուսի, այլ հենց Նիկոլի վախերի վեց կետերն են:

Եվ այսպես.

Կոնսենսուս-վախ համար 1-Նիկոլը  հայտարարում է, որ պետք է բացառվի բռնությունը ներհայկական հարցերի լուծման  մեջ: Ավելին, նա հայտարարում է, որ բոլոր այն ուժերը, որոնք բռնությունը դիտարկում են որպես ներհայկական հարցի լուծման միջոց «պետք է մերժվեն եւ հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն»: Սակայն  այդ դեպքում աղբանոցը նետվողների  մեջ առաջինը պետք է լինի հենց Նիկոլը, որը բռնությամբ  զբաղեցրեց իր պաշտոնը, բռնությամբ ցրեց նախկին օրինական ընտրված ԱԺ-ն, բռնությամբ տիրանում է դատական համակարգին: Եվ այսօր նա շատ լավ հասկանում է, որ լրիվ նույն կերպով, ինչ ինքն է հասել իշխանության, շատ-շատերը կփորձեն կրկնել դա: Եվ նույնպես կփորձեն փակել փողոցները եւ շանտաժի ու կյանքի սպառնալիքի մեթոդով կատարել իշխանափոխություն: Եվ այդ վախը, որ նա, ով բռնությամբ հասել է իշխանության, բռնությամբ էլ կհեռացվի հանգիստ չի տալիս Նիկոլին:

Մամեդյարով-Մնացականյան հանդիպման Նիկոլի փակուղին

Կոնսենսուս-վախ համար 2- Այս կետում  Նիկոլը խոսում է Արցախում  մոտակա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ազատ իրականացման մասին: Ապա չգիտես ինչ իրավունքով նա ինքն իրեն հայտարարում է «Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտման եւ այդ կամաարտահյատման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր»: Սակայն  հասկանալի է, որ անկոչ «երաշխավորը» դառնալու է թելադրող: Նիկոլի վախը այն է, որ  Արցախում կձեւավորվի ազգային  գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխանություն, որը մի կողմից  չի ընդունի  Նիկոլի հակաազգային  քաղաքականությունը եւ մյուս կողմից չի համաձայնվի հողերի հանձնման ծրագրին:

Կոնսենսուս -վախ համար 3- Այստեղ Նիկոլը խոսում է իր այն վախի մասին, որ արտաքին ուժերը կարող են  որոշ դերակատարություններ ունենալ  ներհայկական հարցերը լուծելու համար: «Բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ` պիտի արժանանան.... ամենակոշտ հակազդեցությանը»: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկլոը տարիներ շարունակ հենց հանդես էր գալիս այնպիսի օտարերկրյա շահերի սպարակմամբ, երբ պահանջում էր Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը, վարկաբեկում էր ՀԱՊԿ-ը, հարվածում էր Ռուսաստանին եւ անգամ փորձում էր արգելել ռուսերեն խոսելը: Ստացվում է, որ Նիկոլը կրկին հանդես է գալիս ինքն իր դեմ եւ ինչպես նա կբացատրի, որ իր կառավարությունը եւ ԱԺ-ն գերազանցապես կազմված են սորոսականներից, որոնք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, հանդես են գալիս հենց որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչներ: Այստեղ Նիկոլը վախ ունի, որ կա՛մ իր` օտարերկրյա հովանավորների առաջ ստանձնած պարտավորությունները լրիվ չկատարելու պարագայում նա հարվածներ կստանա  հենց նույն սորոսականներից եւ արեւմտյան այլ ուժերից եւ դուրս կմղվի  իր պաշտոնից, կա՛մ էլ իր պարտականությունները ամբողջությամբ կատարելուց եւ հակառուսական քայլեր ձեռնարկելուց անմիջապես հետո հակաազդեցություն կստանա Ռուսաստանից եւ նույնպես կհայտնվի լավագույն դեպքում ԱՄՆ որեւէ նահանգի երրորդ կարգի համալսարանի դասախոսի կարգավիճակում:

Կոնսենսուս-վախ համար 4- Այստեղ Նիկլոը խոսում է, որ կոռուպցիան, հովանավորչությունը պետք է արմատախիլ արվեն, իսկ դրանց արդյունքում պետությանը հասցված վնասները պետք է վերականգնվեն: Նկատենք, որ իր պաշտոնավարման  արդեն մոտ 1,5 տարվա ընթացքում  նա այդ ամենը դեռ չի արել եւ խոսում է, որ դա պետք է արվի: Իրականում թե՛ կոռուպցիան, թե՛ հովանավորչությունը Հայաստանում բուռն ծաղկում են ապրում հենց Նիկոլի օրոք եւ նա ունի այն վախը, որ շատ շուտով հենց դրա համար էլ պատասխան է տալու: 

Կոնսենսուս-վախ համար  5-  Այստեղ Նիկոլը ցուցադրում է իր վախը դատարանների առաջ: Նա հասկանում է, որ առայժմ չի կարողացել ամբողջությամբ ստրկացնել դատական համակարգը եւ դա իր մոտ մեծ վախ է առաջացնում:

Կոնսենսուս-վախ համար 6- Սա վախն է արցախյան խնդրի այն լուծման առումով, որը ինքը` Նիկոլը ունի իր մտքում  եւ որը, որ իր իշխանության գալուց խոստացել է իրեն իշխանության բերողներին: Նա խոսում է մի կողմից  Արցախի որպես Հայաստանի մասին, մյուս կողմից` անմիջապես տարանջատում է Հայաստանը եւ Արցախը ասելով, թե «որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն  Հայաստանում եւ Արցախում ժողովրդկական հավանության դեպքում»: Միաժամանակ այս խոսքով նա փորձում է պատասխանատվությունը իրենից հանելով դնել ժողովրդի «հավանության» վրա: Ընդ որում, այդ հավանությունը կարող է օրինական տեսք ստանալ միայն հանրաքվեի արդյունքում: Այսինքն` Նիկոլը այնքան է վախենում  այն  լուծումից, որը որ նրան պարտադրվելու է, որ փորձելու է հանրաքվե կազմակերպել, իսկ թե հանրաքվեի արդյունքները ինչպես կարելի է ուզածիդ պես ստանալ, Նիկոլը արդեն ցույց տվեց վերջին ԱԺ խայտառակ, անազատ եւ կեղծ ընտրությունների արդյունքում:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА