o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հավի մսի օգտագործումը կարող է 28 տոկոսով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը

08.08.2019 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հավի մսի օգտագործումը կարող է 28 տոկոսով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը

Ամերիկացի մասնագետները նշում են, որ սննդակարգում տավարի, ոչխարի եւ խոզի մսի փոխարինումը հավի մսով կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:

Mirror-ը հաղորդում է, որ հետազոտության շրջանակում ԱՄՆ-ի Ուռուցքաբանության Ազգային ինստիտուտի փորձագետները ուսումնասիրել են ավելի քան 42 հազար կանանց  դիետաները՝ 8 տարի դիտարկումներ անցկացնելով: Պարզվել է, որ նրանք, ովքեր մեծ քանակությամբ կարմիր միս են օգտագործել, կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղով հիվանդանալու մոտ մեկ քառորդով շատ հնարավորություն  են ունեցել ի տարբերություն նրանց, ովքեր իրենց սննդակարգում այն նվազագույնի են հասցրել:

Սոչիում սպասվող հորդառատ անձրևների պատճառով բնակիչները կարող են տարհանվել

Մինչդեռ նրանք, ովքեր ավելի շատ թռչնամիս են օգտագործել (հավի, հնդկահավի եւ բադի), 15 տոկոսով ավելի քիչ հակվածություն են ունեցել տվյալ հիվանդությանը:

Ընդ որում սննդում սթեյքների, նրբերշիկների եւ որսամսի փոխարինումը հավի մսով կանանց մոտ 28 տոկոսով նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:

Գիտնականները դա կապում են նրա հետ, որ կարմիր մսում պարունակվում են քաղցկեղ առաջացնող միացություններ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА