o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պենտագոնի ղեկավարին Մոնղոլիայում ձի են նվիրել

08.08.2019 19:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պենտագոնի ղեկավարին Մոնղոլիայում ձի են նվիրել

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին Մոնղոլիա այցի ընթացքում երկրի ղեկավարության անունից նվեր են մատուցել՝ 7 տարեկան ձիու, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Իտալական մաֆիայի ղեկավարին կասկածում են 10 հազար եվրոյով երեխա գնելու փորձի համար

«Ես այս հիանալի ձիուն կանվանեմ Մարշալ՝ ի պատիվ ամերիկացի գեներալ Ջորջ Մարշալի»,- ասել է Էսպերը:

Մոնղոլիայում նման նվեր մատուցելն ավանդույթ է դարձել: Associated Press-ի հաղորդմամբ՝ մինչ այդ Մոնղոլիայի իշխանությունների կողմից ձի են նվեր ստացել ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարներ Դոնալդ Ռամսֆելդն ու Չակ Հեյգելը, ինչպես նաեւ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Ավելի վաղ Մոնղոլիայի իշխանությունները ձի էին նվիրել ԱՄՆ նախագահի կրտսեր որդուն՝ Բերրոն Թրամփին: Կենդանուն անվանել էին Հաղթանակ:

Իր այցի ընթացքում Էսպերը նաեւ հանդես է եկել երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА