o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՏԵՂԻ ՏԱԼ

08.08.2019 20:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՏԵՂԻ ՏԱԼ

Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի փրկարարա-որոնողական ուժերը միացել են ադրբեջանական ՄԻԳ-29 կործանիչի տեղորոշման աշխատանքներին: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ այդ հարցով Ադրբեջանը դիմել էր Թուրքիայի օգնությանը: Երեւում է, թուրք մասնագետներն առանձնակի հմտությամբ աչքի չեն ընկել, եւ Ադրբեջանը ստիպված է եղել տեղի տալ ու դիմել Ռուսաստանի օգնությանը:

Ադրբեջանը չի նախատեսում որևէ ձևաչափով մասնակցել ՀԱՊԿ աշխատանքին. նախագահի աշխատակազմ

Ռուսաստանյան զինվորական աղբյուրը տեղեկացրել է, որ հաջողվել է լոկալացնել աղետի տեղանքը: Այն ընդգրկում է շուրջ 600 քառակուսի կիլոմետր ջրային տարածք՝ միջինը 40 մետր խորության: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ՄԻԳ-29-ի կործանման հաջորդ օրը հայտարարել էր, թե, հնարավոր է, դա տեղի է ունեցել ռուսաստանյան կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցի կիրառման հետեւանքով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА