o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախազգուշացնող նշաններ, որ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվել

09.08.2019 18:10 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նախազգուշացնող նշաններ, որ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվել

Օրգանիզմը տարբեր ախտանշանների միջոցով զգուշացնում է այն մասին, որ մեծ քանակով տոքսիններ են կուտակվել: Fithacker.ru-ն ներկայացրել է նշաներ, որոնք կհուշեն՝ ժամանակն է մաքրել օրգանիզմը:

Անքնություն: Սա կարող է տոքսինների կուտակման և արյան շրջանառության արգելափակման հետևանք լինել:

Օրգանիզմում սպիտակուցի անբավարարության 6 նշան

Էներգիայի բացակայություն: Մշտական հոգնածությունը կարող է վկայել տոքսիններով գերբեռնված լինելու մասին: Եթե հոգնածության պատճառը տոքսինների կուտակումն է, աղեստամոքսային տրակտը մաքրելուց հետո այդ զգացումը կանհետանա:

Մաշկային խնդիրներ: Քորը, ակնեն կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվել: Այդ կերպ օրգանիզմը փորձում է դուրս բերել անպետք նյութերը:

Գլխացավեր: Եվս մեկ նշան, որը կարող է տոքսինների կուտակման հետևանք լինել:

Լեզուն դեղին կամ սպիտակ գույն է ստանում: Սա տեղի է ունենում արյան մեջ տոքսինների կուտակման հետևանքով: Բերանի խոռոչը վերածվում է նպաստավոր միջավայրի բակտերիաների բազմացման համար:

Քթանցքերի փակվածություն: Սա նկատվում է օդի աղտոտվածության դեպքում՝ պարբերաբար տոքսիններ շնչելու հետևանքով:

Որովայնի փքվածություն: Եվս մեկ ախտանշան, որը կարող է վկայել տոքսիններով գերբեռնված լինելու մասին:

Ճարպի կուտակում որովայնի հատվածում: Օրգանիզմը չի կարողանում կարգավորել արյան մեջ շաքարի, ինչպես նաև խոլեստերինի մակարդակը:

Գերտաքացում: Երբ լյարդը գերբեռնված է, հաճախ գերտաքացում է նկատվում: Առկա է նաև առատ քրտնարտադրություն. օրգանիզմը փորձում է ավելորդ տոքսինները դուրս բերել մաշկի միջոցով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА