o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել են Աթամբաևի բնակարանի լուսանկարները նրա ձերբակալությունից հետո

09.08.2019 14:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հրապարակվել են Աթամբաևի բնակարանի լուսանկարները նրա ձերբակալությունից հետո

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալությունից հետո լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ նրա բնակարանից։

Հիշեցնենք, որ երկար դիմակայությունից հետո Ալմազբեկ Աթամբաևը օգոստոսի 8-ին, վերջապես, հանձնվել է իշխանություններին։ 
Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաևի ձերբակալման գործողություն էին սկսել Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չհաջողվեց:

Աթամբաևին հարկադրաբար դատարան կբերեն դատավարությունը բոյկոտելու փորձից հետո

Օգոստոսի 8-ին Աթամբաևի կողմնակիցների ու ուժայինների միջև մեծ դիմակայություն տեղի ունեցավ, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է հատուկ նշանակության ուժերի մեկ մարտիկ, տուժել է 80 մարդ: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:



2017 թվականի նախագահական ընտրություններից հետո Սոցիալ-դեմոկրատների խոշորագույն խորհրդարանական կուսակցության ղեկավար Աթամբաևը իշխանությունը հանձնել էր  իր իրավահաջորդ և ամենամոտ դաշնակից Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը՝ Աթամբաևը, զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ:

Լուսանկարները՝ Кактус Медиа-ի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА