o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՄ հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում՝ հոկտեմբերի 25-ին

09.08.2019 15:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵԱՏՄ հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում՝ հոկտեմբերի 25-ին

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն այսօր Ղևղզստանում քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։

Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА