o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրազեկման ակցիա իրականացրեցին ՄԻՊ և ԲԴԽ գրասենյակների մոտ

09.08.2019 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրազեկման ակցիա իրականացրեցին ՄԻՊ և ԲԴԽ գրասենյակների մոտ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրազեկման ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց: 

Վերջիններս «Ոչ անարդարությանը», «Ազատություն նախագահին», «Ոչ քաղաքական հետապնդմանը» գրություններով պահանջում են Մարդու իրավունքների պաշտպանից պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

«Կարծես 37 թիվը լինի, երբ խախտումներն այնքան ակնհայտ են, որ նույնիսկ միջազգային մամուլում իրենց «սլիվները» հակառակ արձագանքն է ունենում», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ռ. Քոչարյանի կողմակիցներն ասացին, որ ՄԻՊ Արման Թաթոյանին են ներկայացնելու 28 կետանոց փաստաթուղթ, որում նշված են, թե ինչպես են խախտվում Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։

Ակցիայի մասնակիցները ՄԻՊ գրասենյակից գնացին դեպի Բարձրագույն դատական խորհրդի շենք։

«ԲԴԽ հարգելի անդամներ, արդեն մեկ տարի է՝ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ ՀՀ-ից դուրս բազմաթից կառույցներ արդեն իսկ արձագանքնել ու փաստել են այդ հանգամանքը։ Անձն ապօրինի, անժամկետ գտնվում է կալանքի տակ։ Մի՞թե դուք այդ ամենը չեք գիտակցում, ինչպես եք իրականացնում արդարադատություն և ինչպես եք կարողանում աչք փակել խայտառակ խախտումների առջև։ Սթափության կոչ ենք անում և խնդրում ենք մնալ օրենքով սահմանված ձեր իրավունքների ու լիազորությունների սահմաններում, այն է՝ երաշխավորել ՀՀ-ում արդարադատության իրականացումը», - Բարձրագույն դատական խորհրդի գրասենյակի դիմաց հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА