o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի դեպքում չպետք է ընկերություն անել Թուրքիայի հետ». լեգենդար Արմեն (Սամվել) Մարդոյան (Տեսանյութ)

09.08.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչ մի դեպքում չպետք է ընկերություն անել Թուրքիայի հետ». լեգենդար Արմեն (Սամվել) Մարդոյան (Տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ պաշտոնական Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի: Այս մասին նա նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Էրդողանը նաեւ հիշեցրել է, որ Թուրքիայում Ղրիմի թաթարներին հայրենակիցներ են համարում: Նա առաջնահերթություն է համարել պատմական հայրենիքում` Ղրիմում նրանց ներկայությունը, ինչպես նաեւ նրանց ինքնության եւ մշակույթի, նրանց իրավունքների եւ ազատությունների պահպանումը` ըստ էության, փաստելով, որ որոշակի նկրտումներ ունի նաեւ Ղրիմի նկատմամբ: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք այս օրերին Երեւանում գտնվող Ղրիմի ինքնապաշտպանության 4-րդ գումարտակի հրամանատար, Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԻ հետ:

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

– Պարոն Մարդոյան, մի կողմից նկատվում է ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում, բայց մյուս կողմից էլ նման հայտարարություն է հնչում Էրդողանի շուրթերից: Ի՞նչ կասեք այս պարադոքսի մասին:

– Ոչ մի դեպքում չպետք է ընկերություն անել Թուրքիայի հետ, որովհետեւ դարերի ընթացքում չի եղել մի դար, երբ Ռուսաստանը չի պատերազմել Թուրքիայի հետ: Մենք լավ գիտենք, որ ինչպես ասում են` շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Թուրքիան երբեք չի փոխվի, որովհետեւ սա իրենց գաղափարախոսության մեջ է: Այդուհանդերձ, ՌԴ-ն այն պետությունն է, որը գրավում է ցամաքի 1/5-րդ մասը ու իր հարեւանների հետ, ուզի թե չուզի, հատապես Թուրքիայի հետ պետք է հարաբերվի: Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ՌԴ-ի կողմից շատ խելամիտ քայլ է, համագործակցելով նրանց հետ, վերջինիս ջլատել ՆԱՏՕ-ից: Ի դեպ, ՆԱՏՕ-ն արդեն իսկ խեթ հայացքով է նայում Թուրքիային, թե ինչու պետք է նա համաձայնի, որ գազամուղն իր երկրով անցնի, քանի որ որոշել էին պատժամիջոցների տակ ճնշելով ստիպել, որպեսզի Ռուսաստանը կատարի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի թելադրած մտքերը:

– Ժամանակին հաջողվեց զսպել Թուրքիային, որը ղրիմա-թաթարական ազգի միջոցով փորձում էր Ղրիմում որոշակի քայլեր անել: Ի՞նչ իրավիճակ է այսօր:

– Միշտ խուսափում եմ նման գնահատականներից, որովհետեւ այսօր էլ մենք ապրում ենք  ղրիմա-թաթարական ազգի հետ, եւ պետք է ասեմ, որ շատ բարեհամբույր ժողովուրդ են: Բայց այն ժամանակ որոշ ղրիմա-թաթարական զանգվածներ ուղղորդվում էին թուրքական մեջլիսի միջոցով եւ ֆինանսավորվում անմիջականորեն Թուրքիայի կողմից: Եթե հենց առաջին իսկ օրերից չկանխեինք այդ ուղղությունները, դուրս չգայինք եւ չպահեինք մեր սկզբունքները, ապա մեջլիսական ուժերը Ղրիմում կհասնեին իրենց նպատակներին: Հիշեցնեմ, որ 2014թ. փետրվարի 23-ին Ղրիմի Ազգային ժողովի բակում հավաքվեցին ռուսամետ եւ թուրքամետ մեջլիսական ուժերը, որոնց բախման ժամանակ երկու մարդ զոհվեց, երկու օր հետո եւս մեկը մահացավ: Եվ եթե այն ժամանակ չլիներ գրագետ մոտեցում Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովի եւ հրամանատարության կողմից, որի կազմի մեջ էի նաեւ ես, որ պետք չէ զենքի ուժով հակահարված տալ, որովհետեւ հետո այդ արյունը լվանալ չէր լինի, ապա այսօր չէինք ունենա Ղրիմում այն համերաշխությունն ու խաղաղությունը, որ հիմա գոյություն ունի այնտեղ ապրող տարբեր ազգությունների միջեւ:

– Ի դեպ, առաջիկայում մեծ իրադարձություն է սպասվում Ղրիմում. տեղի է ունենալու հայկական միջոցառումների շարք: Կբացե՞ք փակագծերը:

– Սեպտեմբերի 19-23-ը Ղրիմում հայտարարվել է «Հայկական մշակույթի օրեր», որը պետականորեն աջակցվում է Ղրիմի Հանրապետության կողմից: Ղրիմի տարբեր քաղաքներում` սկսած Թեոդոսիայից, որտեղ ծնվել է հայ ծովանկարիչ Այվազովսկին, լինելու են մշակութային միջոցառումներ: Այնուհետեւ տոնակատարություններ լինելու են Յալթայում, Սիմֆերոպոլում, Եվպատորիայում: Շատ ենք սպասում Հայաստանից ժամանող բոլոր հյուրերին` անկախ իրենց սոցիալական վիճակից, գրաված պաշտոնից, դիրքից, պարտադիր չէ, որ լինեն պաշտոնյաներ: Ղրիմի Հանրապետության ղեկավարը խոստացել է, որ Հայաստանից ժամանած պատվիրակության բոլոր անդամների հետ անձամբ հանդիպում կունենա, կզրուցի եւ շնորհակալություն կհայտնի իրենց գալստյան եւ տոնական միջոցառումներին մասնակցելու համար: Հրավիրել ենք նաեւ ՌԴ պետական այրերի Պետդումայից եւ կառավարությունից: Այնպես որ, հրավիրում եմ նաեւ ձեր ընթերցողներին` եկեք Ղրիմ, որովհետեւ այն եզակի տեղերից մեկն է, որտեղ ոչ ոք ոչ մեկի չի հարցնում` դու ազգությամբ ո՞վ ես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА