o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպիսին է իրեն տեսնում 160 տարեկան հասակում

10.08.2019 11:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպիսին է իրեն տեսնում 160 տարեկան հասակում

RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը հաստատ գիտի, թե ինչպիսի տեսք կունենա բավականին պատկառելի տարիքում։

Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ում 106-ամյա հայ կնոջ լուսանկար է հրապարակել, որը 1990թ․-ին Արցախում պաշտպանում է իր տունը։ «Ինձ հարկավոր չեն ձեր ֆեյսափերը, քանզի ես գիտեմ, որ պատկառելի տարիքում հենց այսպիսի տեսք եմ ունենալու», - գրել է RT-ի գլխավոր խմբագիրը։

ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Օգտատերերն արձագանքել են մեծ հարգանքով։ «Խորին հարգանքս ձեր վաղ իմաստությանը», «Մինչեւ վերջ այս տատիկը մնացել է իր գյուղում՝ հենց իրադարձությունների էպիկենտրոնում», «Ռիտա, դու մեր սիրելի երկրի իսկական հայրենասերն ես», «Ահա այն ամենն, ինչ հարկավոր է հուզվելու համար», «Հայ կանայք պաշտպանել են, պաշտպանում են ու կպաշտպանեն իրենց տունը միշտ»․․․

Մեկնաբանությունները շատ են եւ բոլորը դրական երանգի․ շատերն ապրումակցել են հայ ազգին, չեն թաքցրել Հայաստանի մարտական անցյալի վերաբերյալ հիացմունքը։ Հիացական խոսքեր են եղել նաեւ Մարգարիտայի եւ իր ապագայի մասին։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА