o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետը կասկածվում է հետախուզվողից 6 մլն ռուբլի ստանալու մեջ

10.08.2019 20:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետը կասկածվում է հետախուզվողից 6 մլն ռուբլի ստանալու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին: Ինչպես հայտնում է Շամշյանը, վերջինս հետախուզման մեջ է եղել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 229.2 հոդվածի 3-րդ մասի և 228 հոդվածի հատկանիշներով:

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին

Գ. Շամշյանի տեղեկություններով` Վլադիսլավ Մ.-ն թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաքում գտնվելով դատական գործընթացում, 2014-ին այցելել է Հայաստան, որտեղ իր հոր՝ Էդուարդ Մ.-ի ծանոթ Մանուկ Մուրադյանի հետ հանդիպել է, որի ժամանակ Մ. Մուրադյանը իր հետախուզման և Հայաստանի քաղաքացիության հարցերը լուծելու, ինչպես նաև հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար առաջարկել և իրենից որպես կաշառք 2014-2015 թվականների ընթացքում պարբերաբար կանխիկ ու բանկային փոխանցումների միջոցով Մ. Մանուկյանին են փոխանցել ընդհանուր 6 մլն ՌԴ ռուբլի:

Մ. Մուրադյանը ներկայումս աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գյումրիի ռազմական ոստիկանության բաժնի պետ, կոչումով գնդապետ է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА