o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինան և Թուրքիան համատեղ կստեղծեն բարձր ճշգրտության զենք

11.08.2019 12:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինան և Թուրքիան համատեղ կստեղծեն բարձր ճշգրտության զենք

«Укроборонпром» -ի կազմում ընդգրկված ուկրաինական պետական «Укрспецэкспорт» ընկերությունը և թուրքական Baykar Defense ընկերությունը ստեղծել են համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի բարձր ճշգրտությամբ զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների մշակմամբ: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) կայքում:

Թուրքիան սկսել է տեղահանել ԻՊ-ի գրոհայիններին

Ինչպես պարզաբանել են ԱԱՊԽ- ում, նոր ձեռնարկության հիմնական խնդիրն է լինելու համատեղել երկու երկրների պաշտպանական համալիրների կարողությունների միավորումը` սեփական բանակների համար ժամանակակից սպառազինման նոր նմուշների զանգվածային արտադրության համար:

Մասնավորապես, առաջին նախագծերից մեկը պետք է լինի նոր սերնդի անօդաչու թռչող սարքը: Ակնկալվում է, որ անօդաչու սարքը կկարողանա մանրակրկիտ հետախուզություն իրականացնել թռիչքի բարձր մակարդակից, օդում լինել մի քանի ժամ և զարգացնել զգալի նորմալ արագություն: Բացի այդ, սարքը կկարողանա հարվածներ հասցնել ճշգրիտ զենքի լայն սպեկտրով, ինչպես նաև կկրի մեծ քանակությամբ զենք:

Տեսչությունում ընդգծել են, որ Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական ձեռնարկությունները առաջին տարին չէ, որ համագործակցում են կապի համակարգերի, հարձակողական անօդաչուների և բարձր ճշգրտությամբ ավիացիոն զենքերի ստեղծման ոլորտում:

Ավելի վաղ, օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Անկարայի հետ համագործակցությունը կօգնի Կիևին փոխել իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА