o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներողություն, որին չեն սպասում». Հայկ Մամիջանյան

11.08.2019 19:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ներողություն, որին չեն սպասում». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ներողություն, որին չեն սպասում

Այս ներողության տեքստը դժվար երբեւէ ասվի այն մարդկանց կողմից, ովքեր իրոք այն պիտի հնչեցնեին։ Ներողություն այն մարդկանցից, ովքեր կերտել են Արցախյան հերոսամարտը՝ «Կռիվ գնացած եւ ԳՆԱՑՈՂ մարդկանցից»։ Երկրորդ տեսակը առաջինից ոչ պակաս արժեքավոր է՝ մարդիկ, որոնք չեն կարողացել մասնակցել 90-ականների հերոսական իրադարձություններին, բայց կարիքի դեպքում կմեկնեն առաջնագիծ (սա իմ միտքը չի, բայց հուսամ մտքի հեղինակը դեմ չի, որ օգտագործում եմ այն)։
Ու հիմա մենք մեր կեղտոտ քաղաքական խաղերի մեջ ենք ներգրավում իրենց։

«Դուք քաղաքական գործընթացներում համընկնումների հավատու՞մ եք։ Ես՝ ոչ…». Հայկ Մամիջանյան

Դե իհարկե, հիմա համեմատաբար խաղաղ է, ու կարելի է էշ-էշ խոսել գեներալների մասին։ Պետականությունը պաշտպանել Սամվել Կարապետյանից, Արցախը՝ Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից։

Ու պարադոքսալը էն ա, որ էտ մարդիկ այս ներողությանը չեն սպասում։ Աստված չանի, եթե նորից իրենց կարիքը պետությունը սուր զգա՝ «43-ը կապի մեջ կլինի», ինչպես եւ բոլոր մյուսները։ Անկախ այն հիմարություններից, որոնք իրենց հասցեին ասված կլինեն։

Հ.Գ.
Ինչ վերաբերվում է Արման Բաբաջանյանին, խորհուրդ կտամ չփորձի на слабо թասիբի գցել Նիկոլ Փաշինյանին հերթական խայտառակ սխալը գործելու համար։ Դուք ոչ «գնացածների», ոչ էլ, իմ կարծիքով, «գնացողների» բազմությանը չեք պատկանում։
Մենք Նիկոլ Փաշինյանի սխալ արարքներն ենք քննադատում՝ մի փորձեք «մեյդան ընկնելով» մեր ուշադրությունը շեղել։ Մեկ ա չի ստացվելու, մեր «խելքային»-մարդկային ռեսուրսը բոլորին կհերիքի։

Պարզապես չեմ հասկանում, թե հիմնական նպատակը մեր ուշադրությունը շեղելն ա, թե Փաշինյանին սխալ գործողությունների դրդելը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА