o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքմենստանի նախագահը հավանել է իրեն ցուցադրած ռուսական Aurus մեքենան և այն գնելու ցանկություն հայտնել

12.08.2019 11:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքմենստանի նախագահը հավանել է իրեն ցուցադրած ռուսական Aurus մեքենան և այն գնելու ցանկություն հայտնել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հետաքրքրվել է ռուսական Aurus մեքենայով, որը ցուցադրել է նրան այդ երկիր ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա անգամ նման մեքենաների ամբողջ շարքը գնելու ցանկություն է հայտնել, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:

«Գրավյալ Ղրիմի վերադարձը». Զելենսկին հայտնել է G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձի պայմանը

Կասպյան տնտեսական առաջին համաժողովի մեկնարկից առաջ Թուրքմենստանի նախագահը դիմավորել է ռուսական պատվիրակությանը՝ Մեդվեդևի գլխավորությամբ: Նրանք միասին ուսումնասիրել են մուտքի մոտ կանգնած Aurus սպիտակ լիմուզինը:

Բերդիմուհամեդովին մեքենան դուր է եկել, և նա ասել է, որ կցանկանար նման մեքենաների ամբողջ շարքը ձեռք բերել և համապատասխան հայտ կներկայացնի:

lustre white գույնի Aurus Senat-ն արտադրվել է հուլիսին՝ հատուկ Կասպյան տնտեսական առաջին համաժողովին ցուցադրելու նպատակով: Մեքենայի այս տարբերակն արտադրվել է առաջին անգամ և մեկ նմուշով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА