o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր Զելանդիայի իշխանություններն ավելի քան 10.000 միավոր զենք են գնել բնակչությունից

12.08.2019 20:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր Զելանդիայի իշխանություններն ավելի քան 10.000 միավոր զենք են գնել բնակչությունից

Նոր Զելանդիայի կառավարությունը բնակչությունից ավելի քան տասը հազար միավոր արգելված կիսաավտոմատ զենք է հետ գնել դրա վերադարձման սխեմայի գործողության մեկ ամսից պակաս ժամանակահատվածում, որը մտցվել է մարտին կատարված ահաբեկչական գործողությունից հետո: Այդ մասին հայտնել է Guardian թերթը:

ՄԱԿ. Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել

Քրայսթչերչում իրականացված ահաբեկչությունից հետո, որը 50 մարդու կյանք խլեց, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարեց երկրի տարածքում մարտական ամբողջ կիսաավտոմատ զենքի եւ գրոհային հրացանների արգելք սահմանելու մասին:

Ապրիլին Նոր Զելանդիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որն արգելք է դնում մարտական տեսակի կիսաավտոմատ զենքի, գրոհային հրացանների եւ դրանց դետալների վրա: Ավելի վաղ հաղորդվել է, որ իշխանությունները նշված զենքը գնելու համար պլանավորում են ծախսել մոտավորապես 136 մլն դոլար:

Ինչպես նշում է թերթը, հուլիսի կեսին սխեմայի աշխատանքի սկսվելու պահից երկրի բնակիչները ոստիկանությանն են հանձնել 10 հազար 242 միավոր զենք: Ընդ որում՝ եւս 1269 միավոր վերադարձվել է «համաներման» շրջանակներում, որը ենթադրում է, որ ոստիկանությունը զենքի տիրոջը հարցեր չի տալիս այն մասին, թե երբ եւ ինչպես է նա ձեռք բերել այդ զենքը:

Ընդամենը նորզելանդացիների ձեռքին, ըստ տարբեր գնահատականների, գտնվում է 1,2-ից մինչեւ 1,5 մլն միավոր զենք: Ենթադրվում է, որ այն քաղաքացիները, որոնք արգելված կիսաավտոմատ զենք ունեն, պետք է դա հանձնեն մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 20-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА